
Կառավարությունը հինգ երիտասարդի զինծառայությունից տարկետում տրամադրեց

Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ 5 երիտասարդի: Մինչև 2019-ի ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրվեց հետևյալ անձանց.
Նորայր Արմենի Պողոսյանին՝ (ծնված 23.12.1999թ, սովորում է Գյումրիի «Թռչունյան տուն» միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում):
Օնիկ Օնիկի Սահակյանին (ծնված 25.12.1999թ, Գյումրի, «Թռչունյան տուն» գիշերօթիկ հաստատություն, սովորում է «Թռչունյան տուն» միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում):
Դավիթ Բենյամինի Ալեքսանյանին (ծնված 30.10.1999թ, սովորում է Երևանի թիվ 112 ավագ դպրոցի 12-րդ դասարանում):
Սերգեյ Արմենի Վարդանյանին (ծնված 19.11.1999թ, սովորում է Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի 12-րդ դասարանում):
Մինչեւ 2020 թվականի ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրվեց
Գրիգոր Գարիկի Խաչատրյանին (ծնված16.11.1999թ, սովորում է Երևանի «Մխիթարեան կրթահամալիր» ՀԿ-ի 11-րդ դասարանում):
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հիվանդության պատճառով Նորայր Պողոսյանի եւ Օնիկ Սահակյանի ուսումնառության ավարտն ուշացել է:
Գրիգոր Խաչատրյանը, Սերգեյ Վարդանյանը 2017թ. ՌԴ-ից վերադառնալու պատճառով ուսումնառությունը կրկնել են նույն դասարանում:
Դավիթ Ալեքսանյանը ՌԴ-ում ապրելու պատճառով ուշ է հաճախել դպրոց: