
Փրկարարները բնակարանում հայտնաբերել են բնակչի դին

Փետրվարի 6-ին, ժամը 10:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել Ժ. Ճ.-ի (ծնված 1939 թ.) դին: