Հովիկ Աբրահամյանի վրա լուրջ փոխհատուցման բե՞ռ է դրվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Լուրեր են շրջանառվում, որ Հովիկ Աբրահամյանի վրա լուրջ փոխհատուցման բեռ է դրվել։ Խոսվում է մի քանի տասնյակից մինչեւ 100 միլիոն դոլարի մասին: Ուստի Աբրահամյանները մտածում են գույք վաճառել՝ կա՛մ Մոնումենտում գտնվող ԱԺ «պատկերով» շենքը, որտեղ, ըստ չար լեզուների, վարդակները ոսկուց են, կա՛մ Ամիրյան փողոցում գտնվող «Նացիոնալ» հյուրանոցը:

Մեր հարցին ի պատասխան, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այդ լուրերը որեւէ աղերս չունեն իրականության հետ. «Ստուգումներ են գնում մեր ընտանիքին պատկանող հիմնարկներում, բայց ոչ մի լուրջ խախտում, որեւէ լուրջ հարկային պարտավորություն չկա այս պահի դրությամբ` մեր մասով։ Չնայած ամեն ինչ արվում է, որ նման՝ հարկերը թաքցնելու պարտավորություններ հայտնաբերվեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728