Կարեն Կարապետյանը առնչություն ունի՞ 400 մլն դոլարի գազ գողանալու հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները կալանավորեցին ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի անդամ Ռաուֆ Արաշուկովին: Նույն օրը կալանավորվեց նաեւ նրա հայրը՝ Ռաուլ Արաշուկովը, ով, ըստ էութան, որդու հովանավորն էր եւ իր փողերով նրա համար սենատորի տիտղոս էր գնել:

Ռաուլ Արաշուկովը մեղադրվում է «Գազպրոմից» 400 մլն դոլարի գազ գողանալու մեջ, մի հանցանք, որը նա կատարել է լինելով «Գազպրոմ մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդականը:

Այս փաստը հետաքրքիր է այնքանով, որ մինչեւ Հայաստանի վարչապետ նշանակվելը Կարեն Կարապետյանը «Գազպրոմ մեժռեգիոնգազի» փոխտնօրենն էր, եւ մեզ մտահոգում է փաստը՝ արդյոք նա էլ ինչ-որ առնչություն կունենա այս հանցագործության հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728