
Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի նոր ղեկավարը պատահական մարդ չէ․ ՊԵԿ-ում վատագույն ավանդույթները շարունակվում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայության կողմից «Բագրատաշենի» հսկիչ-անցագրային կետում արված բացահայտումից հետո Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ղեկավար Արտյոմ Հարությունյանը աշխատանքից ազատման դիմում է գրել, եւ նրա փոխարեն պաշտոնում մեկ այլ աղմկալի նշանակում է կատարվել:
«Միգուցե նա այս քայլին դիմում է` հաշվի առնելով, որ իր ենթակաները կաշառքի գործի մեջ են ներգրավված եղել եւ նրա թիկունքում են գործել: Կամ միգուցե նրան ստիպել են ազատման դիմում գրել: Քննությունը ցույց կտա, թե ով է կանգնած եղել տեսուչների կոռուպցիոն գործարքների հետեւում: Սակայն այս պաշտոնին մեկ այլ անձի նշանակումը լուրջ խոսակցությունների առիթ է տվել: Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն` Արտյոմ Հարությունյանի ազատումից հետո այդ պաշտոնին է նշանակվել Արման Ցոլակյանը: Վերջինս պատահական մարդ չէ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: