Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի հայտարարությունը:
«Լիդիան Արմենիա»-ի իրավաբանները հայց են ներկայացրել ընդդեմ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ պահանջելով պարտավորեցնել Սերգեյ Պապաշի Բագրատյանին սույն թվականի փետրվարի 17-ին Ջերմուկի կրթահամալիրում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ այն է՝ «Ժողովուրդ ջան, հարցը շատ պարզ է, շատ տրիվիալ ճշմարտություն կա, լուրջ չէ, որ մենք լուրջ վերաբերվենք, որովհետև նախորդ իշխանություններն իրենցից կաշառք վերցրել են և թույլ են տվել, ինչի մասին է խոսքը, ես հայտարարում եմ դա ամենայն պատասխանատվությամբ … » հրապարակայնորեն հերքել:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները փետրվարի 20-ին այցելել են Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Վարդանյանին, ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:
ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունն անցկացրել են «ՀՀ կաթնամթերքի շուկայում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերհանում» թեմայով հանդիպում-քննարկում, որի նպատակն էր հայաստանյան կաթ վերամշակողներին ներկայացնել կաթնամթերքի շուկայում ստեղծված իրավիճակը, շուկայի զարգացմանը խոչընդոտող մարտահրավերները, առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանի գլխավորած պատվիրակությանը:
Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության իրականացումը դա աջակցություն է Սիրիայում է ապրող հայ համայնքին:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանն ընդունել է ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներ Ժաք Գարիգին և Ցեզար Սանչես Լոպեսին և քննարկել նախորդ տարվա հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի արդյունքում մեկնարկած աշխատանքները։
Ոստիկանները Գարեգին Նժդեհի փողոցից գրպանահատի են բերման ենթարկել:
«Մենք մեր 812 մեքենայի տերն ենք: Ընդհանուր առմամբ մեր տված VIN կոդերն իրենց կօգնեն, որ հասկանան՝ այդ մեքենան մինչև դեկտեմբերի 30-ն է ձեռք բերվե՞լ, թե՞ ոչ»:
ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավորի մահվան դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու երեկ երեկոյան Դիլիջան քաղաքում հնչած կրակոցների դեպքի հանգամանքները:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` /յուրացնելը կամ վատնելը/ հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Կառավարությունը հավանություն տվեց «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Փետրվարի 21-ի ցերեկը Պետական Էրմիտաժի այցելուներն ու աշխատակիցները տարահանվում են թանգարանի շենքից:
Փետրվարի 21-ին, ժամը 15:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ջիվանի փողոցի տներից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Լինում են նվերներ, բայց դրանք լինում են երկու տեսակ՝ սիմվոլիկ, հայկական արտադրության ինչ-որ իր, որը արտադրողը կամ ինչ-որ մեկը մտածում է, որ շատ լավ կլինի, եթե այն ես կրեմ, և լինում են արժեքավոր նվերներ»:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական սահմանի պահպանության և անձեռնմխելիությունն ապահովելու գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձի հանցակցությամբ ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու հերթական դեպք՝ զուգորդված պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ։
Կյանքի 90-րդ տարում Ժնեւում մահացել է շվեյցարացի կինոռեժիսոր Կլոդ Գորետան:
Փետրվարի 21-ին, ժամը 12:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ Պարույր Սևակի փողոցի թիվ 5/1 հասցեում գտնվող Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի 5-րդ հարկի սենյակներից մեկում, հրդեհ է բռնկվել:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացել, որ Մուսալեռ համայնքի ղեկավարը համայնքապետարանին պատկանող տրակտորի օգտագործման համար Մուսալեռ և հարակից համայնքների բնակիչներից գումար է գանձում՝ օգտագործելով անձնական կարիքների համար։
2016 թվականին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա տիկին Ռիտա Սարգսյանի, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան այրերի մասնակցությամբ տեղի ունեցավ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական արդիականացված կենտրոնի» բացման արարողությունը։ Սակայն այս տարվա փետրվարին նույն կենտրոնը կրկին բացվեց, որին ներկա էին վարչապետի տիկին, «City of smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։
Ոստիկանները հայտնաբերել են բռնաբարության մեղադրանքով հետախուզվողին։
Քաղաքացիները սոցիալական ցանցերում հայտնել էին իրենց դժգոհությունը՝ գազի և էլեկտրաէներգիայի հունվար ամսվա վճարների ահռելի չափի վերաբերյալ: Նրանց խոսքով՝ մոտ երկու անգամ աճ է եղել:
Փետրվարի 21-ի ցերեկը, 22-25-ը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով:
Ալեքսանդր Սարգսյանը ոչ թե 18.5, այլ 30 մլն է փոխանցել պետությանը. ԱԱԾ տնօրեն
Հունվարի 20-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Դավոս, լուրեր տարածվեցին, որ նրա հետ Շվեյցարիա են մեկնել նաև ընտանիքի անդամները, որոնք մի քանի օր այնտեղ շքեղ հանգիստ են անցկացրել։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավտոմեքենայից առերևույթ խոշոր չափերով գողություն կատարած անձանց ինքնությունը։
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի խոսքով՝ «Իմ քայլը» հիմնադրամը չունի գրասենյակ, հիմնադրամի աշխատակիցներն առայժմ տեղավորվել են ԱՕԿՍ-ի շենքում։
Կառավարության նիստում Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը ներկայացրեց Զինված ուժերի սննդի ապահովմանը միտված Փորձնական ծրագիր իրականացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին որոշման նախագիծը:
Մարզի ազատամարտիկները վիրավորված են, որ օրերս իրենց մարտական ընկերներին ոստիկանությունը բերման է ենթարկել՝ 80-ամյա գյուղապետի ներկայացրած բողոքի հիմքերով: Ի