
Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 21-ի ցերեկը, 22-25-ը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը՝ նույնքան կնվազի:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 21-ի ցերեկը, 22-25-ը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի ցերեկը սպասվում են տեղումներ:
Երևան քաղաքի փետրվարի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 14.50C (2002 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -17.50C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -0.30C