
Մահացել է շվեյցարացի կինոռեժիսոր Կլոդ Գորետան

Կյանքի 90-րդ տարում Ժնեւում մահացել է շվեյցարացի կինոռեժիսոր Կլոդ Գորետան: Այդ մասին հայտնել է Շվեյցարիայի ATS հեռագրական գործակալությունը:
Ինչպես նշված է, ռեժիսորը մահացել է փետրվարի 20-ին օրվա երկրորդ կեսին: Նրա մահվան մասին գործակալությանը հայտնել են հարազատները:
Գորետան աշխատել է Ալեն Տաների եւ Միշել Սուտերի հետ: Նա նկարահանել է մի քանի ֆիլմեր, որոնք ստացել են զանազան անվանակարգներ եւ աշխարհի հեղինակավոր կինոմրցանակներ, այդ թվում՝ «Ոսկե արմավենու ճյուղ»: Նրա առավել հայտնի ֆիլմերի շարքում են՝ «Ժանեկագործուհին»՝ Իզաբել Յուպերի մասնակցությամբ, «Գավառաբարո կինը», «Մարիո Ռիչչի մահը», «Եթե արեւը չծագի», ինչպես նաեւ «Օրփեոս» կինոօպերան:
Ռեժիսորը նաեւ նկարահանել է «Մեգրե» ֆրանսիական սերիալի մի քանի Էպիզոդներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: