Ամանորյա տոներից հետո՝ հունվարի 11-ին, Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նորանշանակ ղեկավար Պետրոս Ղազարյանը «Լուրեր» ծրագրի՝ երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մի քանի լրագրողների, այդ թվում՝ Լիանա Կարապետյանին ու Սիրանուշ Մուրադյանին, հետտոնական «անակնկալ» էր մատուցել՝ վերջիններիս աշխատանքից ազատվելու մասին ծանուցագրեր հանձնելով, որում նշված է, որ իրենց աշխատանքային պայմանագիրը լուծվում է 2019թ. մարտի 1-ից՝ հաստիքի կրճատման պատճառով։
Փետրվարի 22-ին, ժամը 15:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասում թիվ 6 շենքի տանիքին կուտակված ձյան շերտը պոկվել և ընկել է բակում կայանած ավտոմեքենայի և վարորդի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Գյումրու քաղաքապետարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մազադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն ապօրինություններ է թույլ տվել:
Ձերբակալվածներին պահելու վայրերում տեսաձայնագրման համակարգի կիրառման, ինչպես նաև հարցաքննությունների տեսաձայնագրման փորձն ուսումնասիրելու նպատակով 2019 թվականի փետրվարի 13-ից 15-ը Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության, արդարադատության նախարարության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները:
Փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 26-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրևի, հովտային շրջաններում` անձրևի տեսքով:
Ադրբեջանում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար ուղեւորատար ավտոբուսի մասնակցությամբ, տուժել են տասնյակ մարդիկ։
Կյանքի 77-րդ տարում վախճանվել է թարգմանչուհի, 1997 թվականից Հայաստանի գրողների միության անդամ Մաղվալա Գեուրկովան (Սահակյան)։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն «Իմ քայլը» խմբակցության հետ աշխատանքային փակ հանդիպմանը քննարկել է նախարարության առաջնահերթություններն ու զարգացման տեսլականը:
77 տարեկան հասակում վախճանվել է ամերիկյան The Monkees փոփ-ռոք-խմբի հիմնադիրներից մեկը՝ բաս-կիթառահար Փիթեր Թորքը:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն աշխատանքային խումբ կձևավորի, որը հանդես կգա օրենսդրական նախաձեռնություններով: Դրանցից մեկը վերաբերելու է մտավոր սեփականությանը: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այդ մասին հայտնեց՝ ամփոփելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ խմբակցության աշխատանքային հանդիպումը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փետրվարի 22-ին, ժամը 10:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ծաղկունք 2-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քարի արտադրամասից հափշտակություն կատարելու գործի՝ անջատված մասով նախաքննությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավորների հետ աշխատանքային քննարկման ընթացքում թվային տվյալներ է ներկայացրել քրեակատարողական հիմնարկներում կալանավորների ու դատապարտյալների վերաբերյալ:
Փետրվարի 20-ին՝ ժամը 12-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Դիլիջան» ազգային պարկի վարչական շենք տանող ճանապարհին կրակոցներ են հնչել։
72 տարեկան հասակում վախճանվել է «Կազինո» ֆիլմում եւ «Սոպրանո կլանը» սերիալում խաղացած իր դերերով հայտնի ամերիկացի դերասան Վիննի Վելլան:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02:
Մահվան ուրվականը Երևանի կամուրջներին է օրվա բոլոր ժամերին: Դեպքերի հոգեբանական ազդեցությունը բավական ծանր է, որոնց մեծ մասի հիմքում նյութական խնդիրն է: Ինքնասպանության բոլոր փորձերը անխտիր կարելի է կանխել, եթե տեղադրվեն տեսախցիկներ: Բարեբախտաբար մահվան «վճիռ կայացնող» կամուրջները Երևանում շատ չեն, եթե տեսախցիկի հսկողությունը տարածական ու որակական առումով բավարար է, ապա յուրաքանչյուր կամրջի վրա երկու տեսախցիկը բավական է:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մարինա Տաշչյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին:
Փետրվարի 22-ին, ժամը 04:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ճանապարհային ոստիկանության անցակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Թավշյա հեղափոխությունից հետո աղմկահարույց քրեական գործերի հարուցմանը զուգահեռ ավելացել են նախաքննական մարմնի կողմից դատարան ներկայացված միջնորդությունները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
«Փաստ» թերթը գրում է. «ԱՊՊԱ ոլորտի գործակալների պարբերաբար բռնկվող բողոքի ալիքները, պարզվում է, շատ ավելի խորը արմատներ ունեն։ Խնդիրը ASWA համակարգն է, որը ավտոապահովագրությունը կարգավորող, պատահարները ստանդարտացնող, բիզնես պրոցեսները պարզեցնող եւ, որ ամենակարեւորն է, կոռուպցիոն սխեմաները նվազագույնի հասցնող միասնական հարթակ է։
«Իրատես» թերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո ամենադժվար կացության մեջ է հայտնվել ոստիկանությունը։ Եվ ամենաշատն է քննադատության թիրախում, եւ ոստիկանության աշխատակիցներն են դժգոհ, որ «հեղափոխությունն» իրենց աշխատավարձի վրա չազդեց, եւ իշխանության ներսում ոստիկանապետի աշխատանքից ոգեւորված չեն, եւ հանցագործությունների թվի ավելացում կա։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օֆշորային սկանդալի մեջ հայտնված Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ընկերությունը հայտնվել է սնանկացման եզրին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ երկու փոխնախագահները՝ Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը, ԱԺ են ներկայացրել «2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքի նախագիծ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուն պես մայրաքաղաքում ապօրինի շինությունների ապամոնտաժման ցավոտ գործընթացը սկսելուց հետո քաղաքապետ Հայկ Մարությանը գլխացավանքների մեջ է հայտնվել։ Նրա դեմ դատական հայցեր են հարուցվել, մի քանիսն էլ ճանապարհին են։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանը, որը բուժման ինտենսիվ թերապիա է անցնում «Նաիրի» ԲԿ-ում, գտնվում է բավականին լուրջ հսկողության տակ․ նրա դռան մոտ հերթապահում է 2 ավտոմատավոր։
Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: