
Էրմիտաժի այցելուներին տարահանում են ականապատման մասին հաղորդումների պատճառով

Փետրվարի 21-ի ցերեկը Պետական Էրմիտաժի այցելուներն ու աշխատակիցները տարահանվում են թանգարանի շենքից: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների մի աղբյուր, պատճառն ականապատման մասին հաղորդումն է:
«Ստացվել է ականապատման մասին հաղորդում»,- ասել է գործակալության զրուցակիցը: Պետական Էրմիտաժն աշխարհի խոշորագույն եւ առավել նշանակալից գեղարվեստական եւ մշակութային-պատմական թանգարաններից մեկն է, որը գտնվում է Պետերբուրգի կենտրոնի Ձմեռային պալատի համալիրում: Տարեկան այն ընդունում է շուրջ 6 միլիոն այցելուների: