«Հունվարի 3-ին բնակիչներից մեկը զանգահարեց ինձ ու պատմեց, որ ձուկ են գնել Գումի շուկայից, այն եփելուց ամբողջ ջուրը կարմրել է։ Այդպես եփած ձուկը բերեցին մեր տուն, տոնական օրերից հետո սկսեցի զբաղվել այս խնդրով, տարբեր լաբորատորիաներ զանգահարեցի, ասացին, որ ձկան ներկանյութ են տվել, բայց թե կոնկրետ ինչ ներկ է, չկարողացան ասել»:
ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեն ուշադրության կենտրոնում է պահում գովազդային վահանակների, ցուցանակների գրությունները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ օտար լեզվով գրությունների խնդիրն ավելի շատ մայրաքաղաքում է, քան մարզերում:
Փետրվարի 20-ին, ժամը 12:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ազգային գործիչ ու բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ:
Փետրվարի 19-ին, ժամը 19.30-ին ոստիկանություն է զանգահարել 36-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Արտաշատի խճուղում իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մոտ 40-45 տարեկան կնոջ, որը տեղում մահացել է:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը 17 օր հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին առաջարկում է իրավաբանական ծառայություն` միության ֆինանսավորմամբ:
ՀՀ կառավարության ծրագրում լեզվաքաղաքականությանն առնչվող դրույթների ընդգրկումը կարևոր ձեռքբերում է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Այդ դրույթներից է անհրաժեշտ պայմանների ստեղծումը հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար: Մյուս դրույթը կապված է հեռուստաեթերի լեզվի հետ:
Փետրվարի 19-ին, ժամը 11.00-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ներից մեկի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ի պատասխան ՀՀ մշակույթի նախարարության՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի խնդիրների շուրջ կեղծիքով, զրպարտանքով ու ապատեղեկատվությամբ հագեցած հայտարարության և ի հավելումն փետրվարի 19-ի, նախարարության մեղադրանքները հերքող մեր ասուլիսի, ներկայացնում ենք «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության մեկնաբանությունները «Տատիկիս վարսերը» և «Թողություն» միջազգային կինոնախագծերի վերաբերյալ։
ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ոստիկանության պետ Վ.Օսիպյանի հանձնարարությամբ համակարգված աշխատանքներ են սկսվել Ճանապարհային ոստիկանության գրանցման-քննական ստորաբաժանումներում օրվա մեջ որոշակի ժամերին առաջացող հերթերն առավելագույնս նվազեցնելու ուղղությամբ:
ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Հայաստան վերադարձած նախկին գործարար, Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանը հույսը կորցրել է:
«Վալլեքս» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել, որում հայտնել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումների նոր ժամկետ սահմանելու մասին:
Նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ համացանցում առկա հրապարակումների իսկությունը ստուգելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողներն իրականացրել են համապատասխան ստուգումներ:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը: Առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ:
Փետրվարի 19-ին, ժամը 04.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «մեջքի շրջանի բազմաթիվ ծակած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա տղամարդ. ըստ նրա հայտարարության՝ կայարանում տեղի է ունեցել դանակահարություն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի» պետեկամուտների կոմիտեում կարծես թե նոր մոնոպոլ ընկերություն է ձեւավորվում։ Նախկին «Նորֆոլկ քոնսալթինգից» ՊԵԿ նոր ղեկավարությունն ազատվեց, որ սեփական «նորֆոլկը» ստեղծի։ Խոսքը «Յունիսերվ» ՍՊԸ-ի մասին է, որը զբաղվելու է մաքսային միջնորդական ծառայությամբ եւ կարող է մոնոպոլիզացնել ոլորտը։
Ոստիկանության ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում, փետրվարի 19-ին 12-ամյա Հրաչյա Բադասյանը հայտնաբերվել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Արարատյան փողոցում և ներկայացվել ոստիկանության Մասիսի բաժին, որից հետո հանձնվել է ծնողներին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, կառավարության անդամներն ու Ազգային ժողովի պատգամավորները որոշ ժամանակ առաջ սկիզբ են դրել առողջ ապրելակերպին՝ ուժերը չափելով ֆուտբոլի դաշտում։
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստն» արդեն անդրադարձել է այն տեղեկություններին, որ վարչապետի հանձնարարությամբ ՏԿԶ նախարարը հատուկ վերահսկողություն է սահմանել «չարաճճի» համայնքապետների վրա:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորներից ոմանք փորձել են թույլտվություն ստանալ սենյակների նորոգում անելու, ասենք՝ միջնապատ դնելու համար, որ օգնականն առանձնացված նստի, ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը մերժել է՝ ասելով, որ ամռանն ամբողջ շենքն են նորոգելու, եւ բոլոր պատգամավորների սենյակները միլիմետրերով նույնական պետք է լինեն»:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ էր ու Պրահայում հայտնաբերվել էր Ֆրանկլին Գոնսալես անվամբ, վերջերս զանգահարել է Հայաստան:
«ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսօր բավականին ծանր օր է սպասվում: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` նրան հրավիրել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման:
Այսօր երեկոյան ստացանք գույժը Մանուկյան-Սիմոն հիմնադրամից, որ փետրվարի 18-ի ուշ գիշեր վախճանվել է ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը, 85 տարեկան հասակում։
«Հայաստանում շարունակում են ներկրել չոր կամ, այսպես կոչված՝ փոշի կաթ, սակայն այդ մասին չեն նշում: Տուփերի վրա գրված է՝ անարատ կաթ: Այսինքն, եթե համարենք, որ այսօր մեր երեք միլիոն բնակչությունը լիարժեք ապահովված է կաթնամթերքով, և ամեն մարդուն հասնում է 200-250 գրամ կաթ, ուրեմն մենք ինչքա՞ն կովեր պետք է ունենանք»:
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Կ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ավագ հաշվապահի պաշտոնը, 2015-2018թթ-ի ընթացքում հափշտակել է իրեն վստահված առաձնապես խոշոր չափերով՝ 109.340.580 ՀՀ դրամ գումարը, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը փետրվարի 19-ի ժամը 14:45-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի վերջնամասում գտնվող ջրմուղի տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Այսօր՝ փետրվարի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի նկատմամբ կատարված հանցագործությունն Ադրբեջանում իշխանության եկած Իլհամ Ալիևի առաջին մեսիջն էր աշխարհին, թե նա ինչ քաղաքականություն է պատրասվում իրականացնել և ինչ մտադրություններ ունի: