Բաժիններ՝

«Մեծ բարեբախտություն է և պատիվ՝ լինել Արթուր Մեսչյանի ժամանակակիցն ու գործընկերը». Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է`

«Արթուր Մեսչյանը՝ մեր նշանավոր ճարտարապետն ու հայ հեղինակային երգի առաքյալը, դարձավ 70 տարեկան։ Քաղաքապետարանի աշխատակիցները գիտեն, որ Մեսչյանի աշխատասենյակի առաստաղին նրա ցանկությամբ Երևանի գլխավոր հատակագիծն է պատկերված։ «Իմ գլխի վերև միայն Երևանի շահն է», – սրանով ասում է Վարպետը։

Ուզում եմ քաջառողջություն մաղթել ավագ ընկերոջս ու ասել նրան, որ մեծ բարեբախտություն է և պատիվ՝ լինել Արթուր Մեսչյանի ժամանակակիցն ու գործընկերը։ Շնորհավորու՜մ եմ»։

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/photos/a.260014141308895/329603277683314/?type=3&theater

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս