Մահացել է The Prodigy-ի վոկալիստ Քեյթ Ֆլինթը
Մարտի 4-ի առավոտյան 49 տարեկան հասակում մահացել է The Prodigy խմբի վոկալիստ Քեյթ Ֆլինթը: Այդ մասին հայտնել է The Sun բրիտանական տաբլոիդը:
Հրատարակության տվյալներով՝ երաժիշտը մահացել է էսեքսի կոմսությունում գտնվող իր տանը: Ինչպես նշել է ոստիկանությունը, նրա մահվան մեջ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քեյթ Ֆլինթը ճանաչում է ձեռք բերել որպես 1990 թվականին հիմնված The Prodigy խմբի վոկալիստ, որտեղ նա սկզբում միայն պարող էր: 1996 թվականին նա իբրեւ վոկալիստ է հանդես եկել Firestarter սինգլի ձայնագրման ժամանակ, որը դարձել է համաշխարհային հիթ: Հետագայում նա մասնակցել է այնպիսի թրեքների ձայնագրմանը, ինչպիսիք են՝ Omen-ը, Breath-ը, Baby՚s Got a Temper-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: