Բաժիններ՝

Բուհերի ուսանողներն ուսման վարձը կվճարեն նաև ամսական կտրվածքով. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Հայաստանի բուհերի ուսանողներն այսուհետև ուսման վարձը կարող են վճարել ամսական կտրվածքով: Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծին կողմ քվեարկեց 112 պատգամավոր, դեմ` 2:

Նախագիծը քննարկվել էր Ազգային ժողովի մարտի 5-ի նիստում:

Հեղինակ Ուրիխանյանն այն համարել է կարևոր նշանակության` նշելով, որ նախագծի վերաբերյալ հարյուրավոր նամակներ է ստացել ուսանողներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031