Բաժիններ՝

Վանաձորցի աշակերտներն առաջին օգնություն են ցույց տվել գետն ընկած մեքենայի վիրավորներին

Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանը և Էդմոն Քոչարյանը Տանձուտ գետն ընկած մեքենայի վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել:

Վթարը տեղի է ունեցել մարտի 3-ին: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթյա ճաղավանդակներին և հայտնվել Տանձուտ գետում: Աշակերտները, այդ պահին գտնվելով վթարի վայրում, մինչ փրկարարների ժամանելն ուղղել են մեքենան, կանխել հրդեհի վտանգը և տուժողներին ցույց տվել առաջին օգնություն:

Էդիկը և Էդմոնը դպրոցի փրկարարական ջոկատի անդամներ են:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ վթարից հետո դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները վարորդին և ուղևոր Ա. Թ.-ին (ծնված 1982 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս