Կրակոցներ Կոմիտասի պողոտայում
Մարտի 3-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի դիմաց կրակում են:
Նույն օրը, ժամը 21.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կոմիտասի պողոտայում գործող հացատներից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Վարդան Պ.-ին, 1975 թ. ծնված Արթուր Բ.-ին և 1976 թ. ծնված Արտակ Մ.-ին: Նրանք հրաժարվել են բացատրություններ տալուց:
Մարտի 5-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ու Արաբկիրի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ մարտի 3-ին, ժամը 19.15-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 63 հասցեի մոտ, նշված անձանց միջև ծագած վիճաբանության ժամանակ Արթուր Բ.-ն իր մոտ եղած գազային ատրճանակից կրակոց է արձակել:
Արթուր Բ.-ն ներկայացրել է նշված ատրճանակը՝ թույլտվության կտրոնով:
Կատարվում է քննություն: