Մարտի 6-ին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Սամվել Հակոբյանը այցելեց հանրապետության հյուսիս-արևելյան մարտական դիրքեր, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները:
Մարտի 7-ին, ժամը 01.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա Գագիկ Մաթևոսյանին, որը տեղում մահացել է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սննդի կետից գողության փորձ կատարելու հանգամանքները:
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ
Երեւանում հանրային ուղեւորափոխադրում իրականացնող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսների վարորդների մի մասը մարտի 7-ին հրաժարվել է երթուղի դուրս գալ:
Բերդում կատարված սպանությունը ոստիկանները բացահայտեցին թարմ հետքերով։
ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 64-ամյա տղամարդու սպանության հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում սկսվել են առաջին էշելոնի պաշտոնանկությունները։ Մեր տեղեկություններով, աշխատանքից ազատվել է ՀԿԵ անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Դարբինյանը։
Մարտի 5-ին առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաք տներից մեկի ննջասենյակում՝ անկողնու մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական կառավարման համակարգում կրճատումների փաթեթի ամբողջական լուծումները շուտով հայտնի կդառնան, մի բան պարզ է, որ կառավարությունը որոշել է անցնցում իրականացնել պետապարատի «հավելյալ արժեք չստեղծող» աշխատակիցների կրճատումը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ենթակայության ոչ առեւտրային կազմակերպությունների եւ փակ բաժնետիրական մի քանի ընկերությունների տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթի արդյունքում «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրենի պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Արման Մխիթարյանը։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների գործունեության վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը խոր արմատներ ունի:
ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, Սամվել Հակոբյանը ծանոթացել է առաջնագծում հերթափոխը հանձնողների մարտական ծառայությունը կրելու պայմաններին և զրուցել զինծառայողների հետ:
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում շորթում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Աջակցություն նորաստեղծ բիզնեսներին: Կառավարությունը քայլեր է մշակում խթանելու բիզնեսի զարգացումը:
Հայաստանում պետական համակարգում կրճատումները կլինեն միավորվող նախարարությունների կրկնվող օղակներում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ազատվում է նախկին նախարար Մանե Թանդիլյանի կադրերից: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (ժ/պ) Սմբատ Սիմոնյանի հետ նախարար Բաթոյանը հրաժարվել է երկարաձգել աշխատանքային պայմանագիրը՝ նրա հետ հանդիպմանը չհիմնավորելով իր դիրքորոշումը:
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտա, 15 հասցեում կառուցապատում իրականացնող կազմակերպությունն սկսել է իր ուժերով այդտեղ մայթի վերականգնման աշխատանքները. կառուցապատողը շեղվել էր Երևանի քաղաքապետարանի հաստատած նախագծից՝ հարակից համայնքային հողատարածքներում շինություններ կառուցելով։
Մարտի 6-ին՝ ժամը 14:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր-Մայիսյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել քաղաքական և կուսակցական գործիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սուրեն Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը, որը տեղի է ունեցել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի հրապարակման միասնական e-draft կայքում օրենսդրական նախաձեռնություն էր դրվել շրջանառության մեջ, համաձայն որի՝ քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը, քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը, այդ ենթամշակույթին հարելն ու տարածելը կքրեականացվի։
Օրերս Սիսիան-Գորիս ավտոճանապարհը տեղացած առատ ձյան հետեւանքով դարձել էր անանցանելի։ Բազմաթիվ վարորդներ անակնկալի գալով՝ հայտնվել էին անորոշ և ծանր իրավիճակում։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Սիթի օֆ Սմայլ» («Ժպիտների քաղաք») հիմնադրամը 53 երեխաների և երիտասարդների օգնել է անցնել լաբորատոր զննում, ստանալ անհրաժեշտ դեղորայք և այլ բժշկական միջամտություններ փետրվար ամսվա ընթացքում։ Հիմնադրամի ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակվել է հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթ խնդիրներից մեկը հաշմանդամության գնահատման համակարգի նոր մոդելի ներդրումն է: Այս մասին ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ սոցիալական ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ:
2018թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 15.59-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 23-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 14.40-ին, Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկի գետնանցումում վերարկուի գրպանից գողացել են «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոսը: