Բաժիններ՝

Փայտով հարվածել է համաքաղաքացու գլխին, ապա անգիտակից տեղափոխել տուն և մուրճով շարունակել հարվածներ հասցնել

Մարտի 5-ին առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաք տներից մեկի ննջասենյակում՝ անկողնու մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի։ Այս մասին հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Նույն աղբյուրի համաձայն՝ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 34-ամյա Սևան Նավասարդյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի վրա կա մուրճի հարվածի 4 հետք։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով, կասկածյալը, ով Բերդ քաղաքի բնակիչ Նվեր Գինովյանն է։ Վերջինս՝ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ձերբակալվել է։

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան քննչական կոմիտեից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին սպանության մասին մամուլի հրապարակումը՝ խոստանալով ավելի ուշ տեղեկություն տրամադրել։

Ավելի ուշ՝ ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է.

«Մարտի 6-ին, ժամը 11։40-ին ոստիկանության Տավուշի բաժին զանգահարած տղամարդը հայտնել է, որ Բերդ քաղաքի Տերյան փողոցում ապրող իր ծանոթի առանձնատան դուռը բաց է, բայց տանտերը չի արձագանքում կանչերին։ Նշված հասցե մեկնած ոստիկանները հայտնաբերել են տանտիրոջ՝ 64-ամյա Սևան Նավասարդյանի անշնչացած մարմինը։

Դիակի արտաքին զննությամբ տղամարդու աջ քունքին հայտնաբերվել է բութ գործիքի հարվածից ստացած վնասվածք։

Պարզվել է, որ մահացու վնասվածքը պատճառվել է մարտի 5-ի ժամը 16։00-ից մարտի 6-ի ժամը 11։40-ն ընկած ժամանակահատվածում։

Տավուշի ոստիկանների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումների արդյունքում սպանությունը թարմ հետքերով բացահայտվեց։ Ոստիկանները պարզեցին, որ մարտի 5-ին, ժամը 18։00-ի սահմաններում, Նավասարդյանի գլխին մուրճով հարվածել ու սպանել է Բերդի բնակիչ, 33-ամյա Նվեր Գինովյանը։

Կարճ ժամանակում նա հայտնաբերվեց և սպանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Տավուշի բաժին։

Նախնական տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, առանձնատան բակում Գինովյանը փայտով հարվածել է Նավասարդյանի գլխին, ապա անգիտակից տղամարդուն տեղափոխել է ներս և մուրճով էլի մի քանի հարված հասցրել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Հանցագործության գործիքը հայտնաբերվել է։

Նշանակվել են փորձաքննություններ։

Քննությունը շարունակվում է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս