Բաժիններ՝

Մատուռի օրհնության կարգ մարտական դիրքում

Մարտի 6-ին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Սամվել Հակոբյանը այցելեց հանրապետության հյուսիս-արևելյան մարտական դիրքեր, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները:

Սամվել Հակոբյանը ծանոթացավ առաջնագծում հերթափոխը հանձնողների մարտական ծառայության կրման պայմաններին և զրուցեց զինծառայողների հետ:

Նույն օրը դիրքում կայացավ ծառայողների կողմից կառուցված մատուռի օրհնության կարգ: Ներկա էին ոստիկանության զորքերի զորամասերի հրամանատարական կազմը և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ:

Մատուռի օրհնության կարգը կատարեց և զինծառայողներին օրհնության խոսք ասաց Տավուշի թեմի Մովսեսի և հարակից համայնքների հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031