Բաժիններ՝

Մեծամոր-Մայիսյան ավտոճանապարհին նռնակ է հայտնաբերվել. ԱԻՆ

Մարտի 6-ին՝ ժամը 14:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր-Մայիսյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Պարզվել է, որ հայտնաբերված նռնակը G-1 տեսակի ուսումնական (իմիտացիոն) նռնակ է:

Փրկարարները վնասազերծել են նռնակը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031