Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սուրեն Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել քաղաքական և կուսակցական գործիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սուրեն Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը, որը տեղի է ունեցել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Սուրեն Հարությունյանը կյանքից հեռացել է մարտի 1-ին, 79 տարեկան հասակում:

Սուրեն Հարությունյանը ծնվել է 1939թ. Թբիլիսիում։ Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ գիտնական–անասնաբույժի որակավորմամբ։ Բավականին երկար աշխատել է առաջին մասնագիտությամբ, 1977թ. ընդունվել է ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա։

1988-1990թթ. զբաղեցրել է Հայկական ԽՍՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը:

Ընտրվել ՀԽՍՀ 7-րդ և 11-րդ գումարումների Գերագույն Խորհրդի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։ 1990 թվականին հանրապետությունից դուրս դիվանագիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ Սուրեն Հարությունյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են։ Եղել է Ռուսաստանի ԱԳՆ գլխավոր խորհրդականը։

1999–2006թթ. Սուրեն Հարությունյանը եղել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։

Տեսանյութեր

Լրահոս