Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, թե «Ոստիկանապետ Օսիպյանը սպառնում է ինձ և ընտանիքիս»:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Գյումրիում կատարված առանձնապես խոշոր չափերով գողության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Բ. Մուրազին նշեց նաև, որ իր հետ խոսելիս ոստիկանապետը շատ բարկացած տոնով ասել է, թե՝ «ես ճանաչո՞ւմ եմ արդյոք իրեն, որ այդպիսի բաներ եմ գրում, ինքը ոչ ոքից չի վախենում, ո՞նց կարող են իրեն զանգել», ինչին ինքը պատասխանել է, որ լավ կլիներ, եթե իր մամուլի ծառայությունը դրան անդրադառնար, ոչ թե ինքն անձամբ զանգեր։
Օդի ջերմաստիճանը մարտի 21-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
Այսօր ԱԺ-ում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագահ Վարազդատ Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է սպասվում այս տարի Սևանա լճին:
Ամբողջ կյանքում ցուցումներ կատարած անձի համար արդեն ղեկավարի դիրքից ուրիշներին ցուցումներ տալն ու համակարգ ղեկավարելը բավականին բարդ և պատասխանատու գործ է, հատկապես, որ այդ ցուցումներին ականջալուր լինող չկա:
«Արդյունքում՝ աշխատանքից ազատվելու հրաման է տվել դպրոցի լավագույն աշխատող ուսմասվարին ու իր դեմ է տրամադրել կոլեկտիվին: Ավելին՝ աշակերտներին հայտարարել է, թե՝ տեսե՛ք, որ ուսուցչին չեք սիրում, ասե՛ք, ես կազատեմ աշխատանքից: Թեկուզ չսիրված ուսուցիչներ էլ լինեն, կարծում եմ, որ էթիկայի խախտում է աշակերտներին նման հարց տալը: Այսինքն, աշակերտն այսօր այնքան իրավունք ունի, որ չսիրած ուսուցչին ասի՝ դու ո՞վ ես»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի» նախագահը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Մոզամբիկի Հանրապետության նախագահ Ֆիլիպե Զասիտու Նյուսիին և Զիմբաբվեի Հանրապետության նախագահ Էմմերսոն Դամբուձո Մնանգագվային՝ այդ երկրներին պատուհասած «Իդայ» արևադարձային ցիկլոնի հետևանքով գրանցված բազմաթիվ զոհերի և ավերածությունների կապակցությամբ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի՝ «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին:
Հայ-ադրբեջանական սահմանը հատած ու հակառակորդի մոտ հայտնված Կարեն Ղազարյանի հայրենիք վերադարձնելու հետ կապված շարունակվում են աշխատանքներ իրականացվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանն այսօր ընդունել է ընդունելության համար նախապես դիմած քաղաքացուն և լսել նրա կողմից բարձրացված հարցերը, որոնք վերաբերում էին բժշկի կողմից վերջինիս նկատմամբ ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելուն:
«Ինձանից ձեզ խորհուրդ՝ հանգիստ թողեք քաղաքային նախկին իշխանություններին և գործ արեք, քաղաքը արդեն քարուքանդ է լինում, իսկ դուք թիթեռ եք նկարում»։
Հայաստանում բրիտանական մի ընկերություն ուսումնասիրելու է աղբի «մորֆոլոգիական» կառուցվածքը և հաշվարկելու է աղբի քանակը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի պաշտպանական կողմը պահանջում է հարցաքննել բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ քննիչի կողմից իրենց միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոք է ներկայացրել դատախազին։
Մարտի 19-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահից բերման են ենթարկել 27-ամյա Ռաֆիկ Խ.-ին։
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, մարտի 19-ին, ժամը 19.45-ին, Մարիամ Հունանյանը հայտնաբերվել է Գյումրի քաղաքում և ներկայացվել բաժին:
«Երեկ, առանց մեր ներկայացուցիչների, կառավարությունում հանդիպում է տեղի ունեցել, քննարկել են մեր հարցը և, ըստ տեղեկությունների՝ Կենտրոնական բանկը բացառել է որևէ փոխզիջում: Պնդել են, որ սահմանված 3 միլիոն դրամն օրինական ու օբյեկտիվ է: Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է պետական տուրքը բանկի մասնաճյուղի դեպքում բարձրանալ ընդամենը 1.5 անգամ, բանկերի դեպքում՝ 2.3, իսկ մեր դեպքում՝ 6000 տոկոսով»:
Նույն հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը պատասխանատվություն է սահմանել նաև գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սրճարանում առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։
Մարտի 19-ին, ժամը 17.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 28-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Մեծավան համայնքի տարեց բնակչուհուն առերևույթ կողոպտելու դեպքի առթիվ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապարանի տարածաշրջանի որոշ համայնքներում վերջին շրջանում շատ գյուղապետերի կողմից չարաշահումների դեպքեր են բացահայտվել:
Ռազմինֆոյի հարցմանը ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ փետրվարի 18-ին հակառակորդի կողմից վիրավորվել է հայկական բանակի ժամկետային զինծառայող։ Դատախազության պատասխանի մեջ նշվում է.
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև մարտի 3-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ մեղադրանք է առաջադրվել «Ռեստարտ»-ի եւս 4 անդամի։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ առաջիկայում մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներում կլինի: Դա է ենթադրում այն համանուն նախագիծը, որը կառավարության կողմից արդեն ներկայացվել է խորհրդարան: