ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացիների հեռախոսների առերևույթ հափշտակության դեպքերի հանգամանքները:
«Բացառվում է, որ լինեն այնպիսի գազալցակայաններ, որտեղ սանհանգույցներ չկան, սակայն պարզվում է, որ սանհանգույցների քանակի պատճառով hանրապետությունում տուրիզմը չի զարգանում: Սա էլ նոր բան էր: Հիմա մարզպետարաններում որոշումներ են ընդունում, որ սանհանգույցներն ավելացնեն»:
Շանտաժ անողը նույն օրը հայտնաբերվեց
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 15-ին, տարեդարձի առթիվ, շնորհավորական ուղերձ և ծաղկեփունջ է ուղարկել ՌԴ վարչապետի տիկին Սվետլանա Մեդվեդևային:
Մարտի 18-ին, ժամը 11:36-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 49 շենքի բնակարաններից մեկում սնդիկ է թափվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է մեքենաների լիցքավորման համար վաճառվող սեղմված գազը հարկել ոչ թե ծավալով, այլ կշռով: Գործող օրենքով հազար խմ-ի համար ակցիզային հարկը 25 հազար դրամ է: Կառավարությունն առաջարկում է 1 տոննայի համար 34 հազար դրամ:
Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը և 19-ին կնվազի ևս 3-4 աստիճանով, 20-21-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Երևանում Օպերային թատրոնի շրջակայքի կանաչ տարածքների վերականգնման նպատակով սրճարանների ապամոնտաժման գործընթացի նկատմամբ հասարակության արձագանքը ադեկվատ է համարում: Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց՝ քաղաքապետարանի այդ քաղաքականությունը պետք է շարունակական լինի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղ այցի ընթացքում շաբաթ օրն անդրադարձ է եղել գյուղում «ավազի հանքերի անխնա և անտրամաբանական» շահագործմանը, որի տարբեր դրսևորումների մասին վերջին ամիսներին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն բարձրաձայնել է։
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում (ՄՓՎ) մարտի 17-ին՝ ուշ երեկոյան, ահազանգ է ստացվել այն մասին, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 27-35-րդ կմ-ում կան արգելափակված ավտոմեքենաներ:
Մարտի 16-ին, ժամը 22.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան մայրուղու Նորավան թաղամասում վրաերթի է ենթարկել 49-ամյա Հովհաննես Սահինյանին, որը տեղում մահացել է, իսկ «Նիսան»-ի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և ուկրաինական «SkyUp» ընկերության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր` Օդեսա-Երևան չվերթների մեկնարկի վերաբերյալ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, և ձեռնարկվել նախաքննություն:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 88-ամյա կնոջ սպանության համար մեղադրանք է առաջադրվել որդուն:
Երևանի քաղաքապետարանը շենքերի տանիքներին մանսարդներ կառուցելու գործընթաց կսկսի:
ԱՄՆ-ում մահացել է երաժիշտ Դիք Դեյլը՝ Misirlou հայտնի սինգլի հեղինակը, որը գրվել է Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» ֆիլմի համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Գրանդ Քենդի» ընկերության կառուցած բնակելի շենքի բացման արարողությանը:
Գազավորված ըմպելիքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի մոտ: Նրանց մտահոգում է գազավորված ըմպելիքի արտադրության նկատմամբ հարկային բեռն ավելացնելու որոշումը:
Գավառի Հացառատ թաղամասի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքի կառուցման մեկնարկը տրվել է 2017 թվականի դեկտեմբերից, պետական միջոցներով: Շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 380 միլիոն դրամ:
armlur.am-ը հրապարակել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննության շարունակությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Մարդու իրավունքների տուն Երևանը և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան սույն հայտարարությամբ իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանում կին իրավապաշտպան Լարա Ահարոնեանի դեմ ատելության խոսքի և հարձակումների առնչությամբ։
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը հերքում է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե Աննա Հակոբյանը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ է ստացել:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 18-ին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիին՝ ծննդյան տոնի առթիվ:
Առաջին անգամ Հայաստանը, ի դեմս Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ճանաչվել է HORIZON 2020 Twinning ծրագրի հաղթող:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում առնվազն 24 մարդ է զոհվել, եւս 31 հոգի՝ վերքեր ստացել Կասայի նահանգում ռելսերից բեռնատար գնացքի դուրս ընկնելու հետեւանքով:
Երևանի Նոր Նորք վարչական շրջանից դեպի Մյասնիկյան պողոտա տանող հատվածում շուրջ մեկ տասնյակ ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վթարված մեքենաներից երկուսը երթուղային ավտոբուսներ են:
Տարվա սկզբին իշխանությունների կողմից մամուլի դեմ հայտարարված պատերազմի շրջանակներում ճակատային հարձակումների մի քանի փորձերից հետո իշխանություններն անցել են պարտիզանական պատերազմի մարտավարությանը։
«Յունիսերվ» մաքսազերծող կազմակերպության գործունեության ենթադրյալ չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քրեական գործ չի քննվում։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Պանտերա» գիշերային ակումբում Վանաձորի 26-ամյա երիտասարդի`էդմոն Սանթրոսյանի պանության մեջ մեղադրվում է նրա ընկերը: