«Եթե 2-3 տարի այս պրոցեսը կրկնվի, անդառնալի պրոցեսներ կսկսվեն». Վարազդատ Կարապետյանը՝ Էրիկ Գրիգորյանին
Այսօր ԱԺ-ում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագահ Վարազդատ Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է սպասվում այս տարի Սևանա լճին:
«Ջուրը կրկին բարձրանում, լցվում է անտառի մեջ, և պարարտ հող է ստեղծվում կանաչ ջրիմուռների զագացման համար: Եթե 2-3 տարի այս պրոցեսը կրկնվի, անդառնալի պրոցեսներ կսկսվեն»,- ասաց Կարապետյանը:
Է.Գրիգորյանը հավաստիացրեց, որ անտառային շերտի մաքրման բաղադրիչը փոքր ներդրում ունի դրա մեջ:
Ըստ նրա՝ նախատեսվում են մաքրման աշխատանքներ, հանձնարարել են տիեզերական պատկերներ հանել՝ պարզելու, թե որոնք են ջրածածկման համար վտանգավոր գոտիները:
Նա նշեց, որ անցած տարի նպաստավոր պայմաններ են եղել, և աղտոտումների ծավալն է ազդել, ԵՄ գործընկերների հետ ջրի մաքրման և որակական խնդիրների լուծումն առաջնահերթություն է համարվել:
«Անցած տարվա ծաղկումը ամբողջ Հարավային Եվրոպայում, ներառյալ՝ մեր ծովերում, ընդհանուր գործընթաց էր, որ տեղի ունեցավ: Մենք մեր մոնիտորինգի կենտրոնին հանձնարարել ենք ուսումնասիրել՝ ի՞նչ վտանգ կա: Հույս ունենք, որ չի լինի»: