Բաժիններ՝

«Գո՛րծ արեք, արա, գործ… Երևանցիների վճարած հարկերից մեքենա եք գնում, տալիս եք մրցույթ շահած ընկերությանը օգտագործելու, ձեզ ո՞վ է թույլ տվել»

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես հասկանում եմ, որ այսօրվա քաղաքային իշխանությունները ձախողել են բոլոր աշխատանքները և դրա համար փորձում են հասարակության ուշադրությունը շեղել ինչ-որ «բացահայտումների» վրա։

Ինչպես քաղաքային իշխանության ղեկավարը, այնպես էլ իր չկայացած ենթակաները փորձում են կայանալ և ինքնահաստատվել իրենց նախորդներին վարկաբեկելու միջոցով։

Գո՛րծ արեք, արա, գործ։

Թե՞ արխային եք ընկել, որ քաղաքի այլանդակ վիճակի մասին քիչ է խոսվում։ Ոնց եկել եք՝ միայն քանդելուց եք խոսում, կառուցելուց էլ՝ ինչ խոսում եք, սուտ եք խոսում, ուղղակի խաբում եք երևանցիներին։

Երևանցիների վճարած հարկերից մեքենա եք գնում, տալիս եք մրցույթ շահած ընկերությանը օգտագործելու, ձեզ ո՞վ է թույլ տվել, թե՞ արդեն Երևանը դարձրել եք «Սանիտեկ» ընկերության մատակարարը։

Ինձանից ձեզ խորհուրդ՝ հանգիստ թողեք քաղաքային նախկին իշխանություններին և գործ արեք, քաղաքը արդեն քարուքանդ է լինում, իսկ դուք թիթեռ եք նկարում»։

Ես հասկանում եմ,որ այսօրվա քաղաքային իշխանությունները ձախողել են բոլոր աշխատանքները և դրա համար փորձում են հասարակության…

Gepostet von Ռուսլան Բաղդասարյան am Mittwoch, 20. März 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս