Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Մոզամբիկի և Զիմբաբվեի նախագահներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Մոզամբիկի Հանրապետության նախագահ Ֆիլիպե Զասիտու Նյուսիին և Զիմբաբվեի Հանրապետության նախագահ Էմմերսոն Դամբուձո Մնանգագվային՝ այդ երկրներին պատուհասած «Իդայ» արևադարձային ցիկլոնի հետևանքով գրանցված բազմաթիվ զոհերի և ավերածությունների կապակցությամբ:

Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել Մոզամբիկի և Զիմբաբվեի նախագահներին, զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթել է տոկունություն, իսկ բոլոր տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031