Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը մարտի 20-ին այցելել է Արթուր Սարգսյանի (Հաց բերողը) մորը՝ Դոնարա Սարգսյանին և հանձնել «Հայկական ժամանակ» օրաթերթի «Տիգրան Հայրապետյան»-ի անվան մրցանակը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մարտի 21-ին՝ տեղական ժամանակով 15:00-ին, կայցելի Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար եւ տաճարի հայկական բաժին:
Օդի ջերմաստիճանը մարտի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:
ԱՅԲ հիմնադրամում ստուգումների վերաբերյալ տեղեկատվությունը կներկայացվի։ Նման հավաստիացում այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում արեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Ես կարծում եմ, որ անցած տարվա իրադարձությունները և այն օրը, որ պետք է նշենք, Անկախության տոնից հետո երկրորդ ամենահիշարժան օրն է մեր նորանկախ պետության պատմության ընթացքում, և մենք դա արձանագրում ենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով կառավարության կողմից Քաղաքացու օր սահմանելու որոշման մասին։
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր օրենքով ամրագրել, որ մարտական հերթապահություն կարող են կատարել միայն առնվազն մեկ տարի շարային ծառայություն անցնող զինվորները:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 34-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախորդ տարի ուսումնասիրվել էր հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով բյուջետային սուբսիդավորման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:
Մարտի 21-ին, ժամը 03:10-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վարդենյաց լեռնանցքում՝ Քարավանատան մոտակայքում, կան ձնակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր կառավարության նիստում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վարկերի իրական տոկոսներին և հարցադրում արեց՝ ինչո՞ւ չեն կարողանում արձանագրել իրական տոկոսները: Ըստ նրա՝ երբ քաղաքացին վարկ է վերցնում, ի վերջո, ի՞նչ ծախսեր պետք է անի արդեն իսկ ստացված վարկերից, և որքանո՞վ է դա տրամաբանական:
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչությունը Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հանձնարարությամբ այս շաբաթասկզբից շտապ կարգով ուսումնասիրել և կից փաստաթղթերով տեղեկանք-զեկույց է ներկայացրել Ռանչպար համայնքում ավազահանքերի «կադաստրային իրավիճակի» մասին։
Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց Վահագն Վերմիշյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Վ.Վերմիշյանը ներկայացրեց իր աշխատանքային փորձը տարբեր երկրներում և նշեց, որ այժմ վերադարձել է Հայաստան:
Այսօր կառավարության նիստում մինչ օրակարգին անդրադառնալը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նամակ է ստացել, ըստ որի՝ «Արմատ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք վարում են 350 խմբակներ, արդեն երեք ամիս է, ինչ վարձատրություն չեն ստացել:
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա՝ Նովրուզի կապակցությամբ:
Մարտի 16-ին, ժամը 21.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցում վրաերթի էր ենթարկել 18-ամյա երիտասարդի. վարորդը և քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Կառավարության մարտի 21-ի նիստի օրակարգում է ընդգրկվել «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մատնահարդարման կենտրոնում առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններում Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի թեկնածությունն առաջադրելու, աջակցելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մտադրության մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Չարենցավան քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ: Երկու անձ ձերբակալվել է:
Նրանք հիվանդանոցում հայտնել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 04.10-ին, անհայտ անձի կողմից Չարենցի փողոցի 75 հասցեի մոտ դանակով հարված ստանալու հետևանքով:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հեռուստառադիոխորհրդի նախագահի մրցույթի համար արդեն կա 12 դիմում։ Այսօր երեկոյան ավարտվում է Ռուբեն Ջաղինյանի հեռանալուց հետո թափուր մնացած պաշտոնի համար առաջադրման ժամկետը, որից հետո 10 օրվա ընթացքում 5 հոգանոց հանձնաժողովը կհայտարարի հաղթողին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության փողոցում գտնվող «Կովկաս» ռեստորանը զրկվել է գիշերն աշխատելու հնարավորությունից․ հարեւաններից մեկի բողոքի հիման վրա 24 ժամ աշխատելու լիցենզիան չեն թարմացրել։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել Ջրային օրենսգրքում եւ սահմանել, թե ինչ բան է երաշտը կամ սակավաջրությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն…
Պետեկամուտների կոմիտեի խոշոր եւ միջին հարկատուների վարչությունը երեկ՝ մարտի 19-ին տուգանել է «Զիգզագին»՝ ՀԴՄ չխփելու համար եւ որոշել է 5 օրով կասեցնել նրա գործունեությունը՝ ապրիլի 4-ից մինչեւ ապրիլի 8-ը։ Ի դեպ, «Զիգզագը» կարող է խույս տալ փակվելուց՝ որոշակի տուգանք վճարելով։
«ՀՀ ԿԲ-ն վերջապես հրապարակել է այս տարվա ընթացքում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված դրամական փոխանցումների մասին հաշվետվությունը, սակայն միայն հունվար ամսվա կտրվածքով:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ քրեական գործ է հարուցվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Երեւանում կառուցած առանձնատան օրինականության վերաբերյալ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է.
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է այգետնակ: Այլ անշարժ գույք հայտարարագրված չէ: