Մայիսի 24-26-ը շրջանների զգալի մասում, 27-29-ի կեսօրից հետո Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, 24-26-ն առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև ԵԼ եզրափակիչ հանդիպման տոմսերի հետ կապված խնդիրների շուրջ քննարկում է ծավալվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մայիսի 24-ի նիստում ընդունվեց որոշում, որով համապատասխան փոփոխություններ են կատարվում բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում, մասնավորապես.
Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան բողոքի ակցիա է իրականացնում Երկրապահ կամավորական միության շենքի մոտ: Բանն այն է, որ այսօր ԵԿՄ շենքում ֆեդերացիայի նախագահ են ընտրում, սակայն ֆեդերացիայի որոշ անդամներ այդ ընտրությունից տեղյակ չեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովի բացմանը:
«Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ աշխատակիցները ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` բուքմեյքերական գրասենյակների գործունեության վերաբերյալ ընդունած որոշման:
Բասեն համայնքում քեռու կողմից դանակահարված երիտասարդի վիճակը կայուն է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Գյումրի» բժշկական կենտրոնից:
Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մայիսի 23-ին ամփոփվել է ՆԱՏՕ-ի ուսումնական խմբի կողմից անցկացված «Խաղաղապահ գործողությունների իրավական ասպեկտները» թեմայով դասընթացը:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում կարճ գրառում է հրապարակել, որում ասված է. «Ադրբեջանոտ վերնագրերին չեմ անդրադառնա, ուղղակի ամոթ է։ ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների»։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը:
Մայիսի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Լիսինյան փողոցի իր տան բակում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր որդուն՝ 2-ամյա Արեն Ասատրյանին, որը տեղում մահացել է:
Մայիսի 24-ին, ժամը 11:00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 30 տրանսպորտային միջոց:
ԱԱԾ պետը նշեց, որ մաքսային ծառայության որոշ աշխատակիցների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կաշառք-գումարի դիմաց այդ ապրանքներն անարգել ՀՀ ներմուծելու համար. «ԱԱԾ կողմից իրականացվել են համապատասխան միջոցառումներ, ֆիքսվել է այդ գործընթացը, անցումը ֆիքսվել է, կասեցվել է»:
Մայիսի 24-ին՝ ժամը 6-ն անց 25-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Բասեն գյուղում դանակահարություն է տեղի ունեցել։
Ֆեյսբուքում տեղեկություններ էին հայտնվել, որ վարչապետի ծառայող որդուն՝ Աշոտ Փաշինյանին Արցախից տեղափոխել են Սովետաշեն։ Հակահեղափոխական օգտատերերն այս փաստն օգտագործում են Փաշինյանի դեմ՝ նշելով, որ Թուրքիայում շուտով ռազմական գործողություններ են լինելու և վարչապետն իր որդուն բերել է Հայաստան։
Հանցագործության գործիք դանակն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Այսօր դուք ավարտում եք դպրոցը: Ձեր աչքերում հուզմունք ու ոգևորություն կա, անհամբերություն և առաջ շարժվելու վճռականություն:
Մայիսի 23-ին, ժամը 20:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում կտրուկ ավելացել են գրպանահատության դեպքերը: Ոստիկանության աշխատակիցները բողոքում են, որ իրենք անզոր են պայքարել այդ երևույթի դեմ, որովհետև կան օրենսդրական բացեր, որոնք խոչընդոտում են իրենց աշխատանքին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 24-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Համայնքի ներկայացուցիչները հարցեր են ուղղել երկրի ներքին ու արտաքին քաղաքականության, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության, սոցիալական ու անձնական խնդիրների վերաբերյալ։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 24-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 13.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ գյուղերի և Հրազդան քաղաքի «Երիտասարդական» թաղամասի գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Մայիսի 24-ին հանրապետության դպրոցներում «Վերջին զանգի» ավանդական արարողությունն է:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը վերջին զանգի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին։
Կյանքի 96-րդ տարում վախճանվել է բրիտանացի կին գրող եւ նկարիչ Ջուդիթ Քերը, որը «Վագրը, որը եկել է թեյ խմելու» նկարազարդ մանկական գրքի հեղինակն է:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 22-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել կամ կաշառք տալու-ստանալու, կամ իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։
Հանրապետության բոլոր դպրոցներում մայիսի 24-ին հնչելու է վերջին զանգը, և աշակերտների տոնը անվտանգ ու առանց պատահարների անցկացնելուն պատրաստվում է նաև ոստիկանությունը: