«Բագրատաշենի մաքսակետում առևտրականներն են դիմել սադրանքի, փորձել են տպավորություն ստեղծել, որ կինքնավնասվեն». Արթուր Վանեցյան

Բագրատաշենի մաքսակետում տեղի ունեցած ինքնասպանության փորձը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը սադրանք է որակում: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ ԱԱԾ-ականների կողմից միջոցառումն անցկացվել է օրենքին համապատասխան և որևէ խախտում ԱԱԾ աշխատակիցների կողմից չի եղել:

«Հակառակը՝ առևտրականներն են դիմել սադրանքի, փորձել են տպավորություն ստեղծել, որ կինքնավնասվեն։ Ես սա սադրանք եմ որակում»,- ասաց Վանեցյանը:

Ըստ նրա՝ օրենքով յուրաքանչյուր անձի թույլատրվում է իր հետ առանց մաքսազերծման ՀՀ տարածք ներկրել 25 կգ բեռ, իսկ այս դեպքում խոսքը վերաբերել է 20 տոննայից ավելի ապրանքների, որոնց մաքսավճարը չեն ուզեցել վճարել։

ԱԱԾ պետը նշեց, որ մաքսային ծառայության որոշ աշխատակիցների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կաշառք-գումարի դիմաց այդ ապրանքներն անարգել ՀՀ ներմուծելու համար. «ԱԱԾ կողմից իրականացվել են համապատասխան միջոցառումներ, ֆիքսվել է այդ գործընթացը, անցումը ֆիքսվել է, կասեցվել է»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031