Բաժիններ՝

Բասենում քեռու կողմից դանակահարված երիտասարդի վիճակը կայուն է

Բասեն համայնքում քեռու կողմից դանակահարված երիտասարդի վիճակը կայուն է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Գյումրի» բժշկական կենտրոնից: Կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը նշեց, որ երիտասարդը՝ 25-ամյա Վահագն Կանդալյանը, հիվանդանոց է տեղափոխվել վերին զույգ վերջույթների կտրած-ծակած տարածուն վերքերով: «Այս պահին երիտասարդը ստանում է համապատասխան բուժօգնություն: Նրա վիճակը կայուն է»,-նշեց Արմեն Խաչատրյանը:

Շիրակի մարզի Բասեն համայնքում մայիսի 24-ին լուսադեմին եղբայրը դանակահարել է քրոջն ու քրոջ երեխային, ապա ինքնասպանություն գործել: Ըստ տեղեկությունների 59-ամյա տղամարդը մտել է հարևանությամբ բնակվող քրոջ տուն, նախ դանակահարել և սպանել է քրոջը, ապա դանակահարել է ննջարանում գտնված քրոջ որդուն։ 25-ամյա երիտասարդը դիմադրել է։ Վերջինիս տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Ավելի ուշ ոստիկանները տղամարդու դին գտել են իր տան նկուղում ՝ առաստաղից կախված: Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։Կատարվում է նախաքննություն:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս