
Դանակահարություն Մասիս քաղաքում. կան վիրավորներ

Մայիսի 23-ին, ժամը 17.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել «ձախ նախաբազկի աջ վերին երրորդականի, ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք, սալջարդ», «ձախ ծղիկոսկրի կոտրվածք տեղաշարժով» և «գանգուղեղային վնասվածք հարցականով, աջ քունքի ջնջխված, պատռած վերք» ախտորոշումներով 3 երիտասարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել են վթարի հետևանքով:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ երիտասարդները վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Արարատյան փողոցում 1998 թ. ծնված Արամ Մ.-ի և 1996 թ. ծնված Արման Մ.-ի հետ ծագած վիճաբանության ժամանակ՝ վերջիններիս կողմից դանակով և այլ առարկաներով հարվածներ հասցնելու հետևանքով:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Արամ Մ.-ն և Արման Մ.-ն ներկայացել են ոստիկանության Մասիսի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: