Շուրջ 86 միլիոն դրամ եկամուտ, 200.000 դոլար դրամական միջոց. փոխնախարարի ունեցվածքը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է 86 054 006 ՀՀ դրամ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից:
Հանձնաժողովին ներկայացրած 2018 թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ նշված եկամտից 8 384 000 ՀՀ դրամը և 3 670 006 ՀՀ դրամը գոյացել են աշխատավարձերից:
Վերոնշյալ հանրագումարից 45 000 000 ՀՀ դրամը շահաբաժին է, իսկ 29 000 000 ՀՀ դրամը գոյացել է գույքի վաճառքից:
Բ. Բադալյանը ստացել է նաև 2270 ԱՄՆ դոլար եկամուտ, որը ևս գոյացել է աշխատավարձից:
Բացի վերոնշյալ եկամտից, Բագրատ Բադալյանը ներկայացրել է տվյալներ նաև դրամական միջոցների վերաբերյալ:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 200 000 ԱՄՆ դոլար, 2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցը նույն չափով պահպանվել է:
Բագրատ Բադալյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել 2019 թվականի հունիսի 4-ին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: