Երևանի ավագանու առաջիկա նիստում կոչումներ կշնորհվեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Երեւանի ավագանու 3-րդ նստաշրջանի հերթական նիստը կկայանա հոկտեմբերի 8-ին:

«Մեզ հայտնի դարձավ, որ ավագանու նիստի օրակարգում ներառված է 7 հարց, որոնցից երկուսը Երվանդ Քրիստափորի Մանարյանին եւ Միխայիլ Բորիսի Պիոտրովսկուն «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին հարցերն են: Բացի այս, կքննարկվի նաեւ Երեւանում Դիանա Աբգարի անվամբ զբոսայգի անվանակոչելու մասին հարցը: Օրակարգում են Երեւանի սեփականություն համարվող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու եւ գույքը նվիրելու մասին հարցերը: Թե ինչ գույքի մասին է խոսքը, պարզ կդառնա նիստին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031