Բաժիններ՝

Ինչո՞ւ է ՊՆ-ում պարգևավճարների թեման դժգոհություններ առաջացրել

Մեր տեղեկություններով՝ ՀՀ Պաշտպանության նախարարի (ՊՆ)  հրամանով օրեր առաջ պարգևավճարներ են տրվել ՊՆ վարչությունների ղեկավարների, բաժնի որոշ պետերի, ինչն առաջացրել է ստորին օղակի դժգոհությունը: Միաժամանակ այս նպատակով բյուջեի գումարների մեծ մասը դարձյալ ուղղվել է առաջնագիծ:

«Ինչպես նշել է ՀՀ վարչապետը, հրամանատարական կազմի աշխատավարձերը ՊՆ-ում և զինված ուժերում բարձրացել են:  Բարձրացվել է բոլոր զինվորականներինը, բայց ծանրությունը թեքվել է դեպի առաջնագծի հրամանատարական կազմը:  Հիմա թե սրանից ում մոտ՝ ինչ դժգոհություն է առաջացել, դա չեմ կարող ասել»,- 168.am-ի հետ զրույցում մեր տեղեկությունը մեկնաբանեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ կառավարության որոշման արդյունքում ս/թ հունիսի 1-ից ՀՀ ԶՈւ զինծառայողների ամսական աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները հետևյալ պատկերն ունեն.

Գնդի հրամանատար – 23 հազար դրամ, 7 տոկոս:

Գնդի հրամանատարի տեղակալ – 20 հազար դրամ, 7 տոկոս:

Գումարտակի հրամանատար – 85 հազար դրամ, 12 տոկոս:

Վաշտի հրամանատար- 96 հազար դրամ, 18 տոկոս:

Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 18 տոկոս:

Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս:

Շարքային պայմանագրային – 30 հազար դրամ, 18 տոկոս:

Մարիամ Պետրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս