
Երևանի Թբիլիսյան խճուղում ԵրԱԶ»-ը բախվել է «Nissan Tiida»-ին. կա տուժած

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 17:50-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Երևանի շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԵրԱԶ» մակնիշի (վարորդ՝ Տեմսիկ Վ., ծնված 1947 թ.) ավտոմեքենան բախվել է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենային (վարորդ` Անդրանիկ Մ., ծնված 1966 թ.): «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ: Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: