
Մահացել է «Միմինո» և «Կին-ձա-ձա» ֆիլմերի երաժշտության հեղինակ Գիա Կանչելին

Կյանքի 85-րդ տարում երկարատեւ հիվանդությունից հետո Թբիլիսիում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելին: Այդ մասին հայտնել է «Ինտերպրեսսնյուս» գործակալությունը: «84 տարեկան հասակում վախճանվել է կոմպոզիտոր Գիա Կանչելին:
Վերջին ժամանակներս Կանչելին հիվանդ էր: Նա բուժում էր ստանում Թբիլիսիում, Սրտաբանության եւ անգիոլոգիայի իսրայելա-վրացական կենտրոնում»,-ասված է հաղորդագրության մեջ: Կանչելին տասնյակ խորհրդային կինոֆիլմերի երաժշտության հեղինակ է, ներառյալ այնպիսի հայտնի կինոնկարների, ինչպիսիք են՝ «Միմինո»-ն (1977 թ.) եւ «Կին-ձա-ձա»-ն (1986 թ.), հաղորդել է ՏԱՍՍ-ը: