
Իջևանում կրկին ծառեր են հատել

Երեկ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի թիվ 6-րդ պահաբաժնի «Աղջկա բերդ» տանող ճանապարհին հայտնաբերել են, անհայտ անձի կողմից, ապօրինի հատված 2 հաճարենի, 6 բոխի, 2 կաղնի տեսակների ծառերի կոճղեր։ Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 496.500 ՀՀ դրամ։
Նախապատրաստվող նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին։