
Խանութից գողություններ կատարած կինը հայտնաբերվել է

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկութունները, սեպտեմբերի 28-ին, ժամը 10.30-ին, գողություն կատարելու կասկածանքով բաժին են հրավիրել 34-ամյա մի կնոջ։
Նա խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբերի 23-ին Իջևան քաղաքի հագուստի խանութներից մեկից գողացել է ջինսե տաբատ և վերնաշապիկ, իսկ ամռանը՝ ներքնազգեստ, տաբատ, վերնաշապիկ։
Կինը բացատրություն է տվել նաև, որ ամռանը Իջևան քաղաքի մի խանութից մեկից գողացել է մազերի և հագուստի արդուկներ: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղությամբ։
Նախապատրաստվում են նյութեր: