Օրերս «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով խոսակցություններին, թե ինքը որոշել է վերանայել թանգարան-ինստիտուտի ֆոնդերը, ասել էր` ոչ թե ֆոնդերի վերանայում է կատարվում, այլ՝ վերահաշվառում:
«Ռուսաստանից ներմուծվում է 5 հազար, 10 հազար տոննա գազար և կարտոֆիլ, մեկ էլ իմանում ենք, որ մեր հայերը ճանապարհ են փակում և ասում՝ իրացման խնդիր ունենք։ Չի կարող այդ քանակով գազար և կարտոֆիլ ներմուծվել, և գազար արտադրող Մանթաշի ժողովուրդը չկարողանա իրացումը կազմակերպել»,- 168․am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտես Հարություն Մնացականյանը։
Ապրիլի 19-ին, ժամը 17.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ ոտքի կոտրվածքով բուժօգնության է դիմել 44-ամյա մի տղամարդ: Հաղորդումը ստանալուն պես ոստիկանները հիվանդանոց մեկնեցին:
Ապրիլի 19-ին՝ կիրակի օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ մի շարք հարցերի, սկսած «վնգստացող» դատավորներից՝ մինչև «կորոնավիրուսային» Սահմանադրական դատարան ու «ծախսված» լրատվամիջոցներ…
Կյանքից հեռացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն, կինոպրոդյուսեր, Մշակույթի վաստակավոր գործիչ` Մարտուն Ադոյանը։
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը նիստի ժամանակ քաղաքապետից հետաքրքրվեց, թե ե՞րբ հնարավորություն կունենան աշխատելու բացօթյա սրճարանները: Հարցին պատասխանեց քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի պնդմամբ՝ լուրեր ունի, որ 500 վերելակների մրցույթի ելքը, որը դեռ նոր պետք է հայտարարվի, կանխորոշված է: Վարդանյանը քաղաքապետ Հայկ Մարությանին առաջարկեց՝ հաստատել այդ տեղեկությունը, կամ ժխտել:
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Խոսքը բանակի համար անվտանգ օպերացիոն համակարգի ստեղծման մասին է` «ՊՆ Լինուքսի», որը, ըստ էության, 2 տարի է՝ ստեղծված է, բայց ամեն խոչընդոտ արվում է, որ դա բանակում չկիրառվի: Մինչդեռ դա հիմքերի հիմքն է, որի վրա կարող ես անվտանգ համակարգ կառուցել: Ամբողջ բանակում դրված է Windows` բաց, և update-ի ժամանակ որևէ մեկը պատկերացում չունի, թե ինչ ինֆորմացիա է դուրս գալիս իրենց համակարգիչներից և գնում «Մայքրոսոֆթի» սերվերներ, չգիտեն նաև, թե այնտեղից ուր է գնում` մեր հակառակորդի՞ն, թե՞…
Բաբկեն Թունյանն իր հեռախոսահամարը հրապարակեց, որ քաղաքացիները զանգեն ու պատմեն իրենց խնդիրների մասին
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել է, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանոց։
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Վարդենիս համայնքում գործող ելքի և մուտքի սահմանափակումները երկարաձգվում են մինչև մայիսի 3-ը, ժամը 23։56։
Գյուղատնտես Հարություն Մնացականյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ Կոտայքի մարզում ծիրանն ամբողջությամբ ցրտահարվել է․ «Խնձորը որտեղ ծաղկած է եղել՝ ցրտահարվել է, որը ուշ է ծաղկել՝ ոչինչ չի եղել։ Կեռասը չի վնասվել»։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ Արարատյան դաշտում ցրտահարություն չի եղել։
Ապրիլի 28-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից հատուկ չվերթով Հայաստան կվերադառնա ՀՀ 144 քաղաքացի:
Կյանքից հեռացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարտուն Ադոյանը:
Երևանի ավագանու միաձայն որոշմամբ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին 96-րդ տարեդարձի առթիվ և երաժշտական բնագավառում ունեցած վաստակի համար «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում կշնորհվի:
30-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած:
Ապրիլի 28-ին, ժամը 15:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Կառավարության դիմաց հոսանքի և բնական գազի դադարեցման դեմ բողոքող քաղաքացիների շարքում էին նաև «Կամք» նախաձեռնության ներկայացուցիչները: Նրանց խոսքով՝ արտակարգ դրության օրերին մարդկանց հոսանքի ու բնական գազի մատակարարումը դադարեցնելն անմարդկային է:
Այսօր Երևանի ավագանու նիստում քննարկվեց Հայաստանի ժուռնալիստների միությանը գույքահարկի գծով արտոնություններ տրամադրելու հարցը։ Թեպետ Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել, այնուամենայնիվ, ավագանին կողմ քվեարկեց հարցին։
Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված ռազմակայանի օդային ուժերը ներգրավված են լինելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներում։
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք:
Ապրիլի 28-ի ցերեկը, ապրիլի 29-30-ը, մայիսի 1-3-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Այսօր ավագանու միաձայն որոշմամբ լուծարվեցին կանաչապատման համայնքային ՓԲԸ-ներ: Մայրաքաղաքի կանաչապատումն այսուհետ ամբողջությամբ կիրականացնի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը հետաքրքրվեց, թե ում է վերապահված բակային կանաչապատումը, քանի որ իր դիտարկմամբ՝ ՀՈԱԿ-ը միայն փողոցներում և բանուկ հատվածներում է կանաչապատում անում:
Ոստիկանությունն այսօր առավոտյան կառավարության դիմաց ակցիա իրականացնելու համար բերման էր ենթարկել «Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի որդուն՝ SOS նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանին: Ոստիկանությունից դուրս գալուց հետո Հայկ Բարսեղյանը կրկին եկել էր կառավարության շենքի դիմաց՝ միանալու հոսանքի և գազի մատակարարումը դադարեցնելու դեմ բողոքող քաղաքացիներին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում խոսեց կրթության ոլորտում նախատեսվող փոփոխությունների մասին։
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գագիկ Խաչատրյանի ընտանիքը ամենատարբեր առիթներով ի պատասխան ՀՀ վարչապետի այն ելույթներին, թե կոռումպացված պաշտոնատար անձանց, այդ թվում Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքի կողմից Հայաստանի պետությունից եւ ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի, հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը եւ վերականգնել պետությանը պատճառված վնասը:
Ապրիլի 28-ին, ժամը 11:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի 8-րդ փողոցի մոտակա ճամփեզրին առկա է ժայռաբեկորի պոկվելու և ցած գլորվելու վտանգ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ծանոթանալով NewArmenia.am կայքում հրապարակված «Սերժ Սարգսյանն ու կաթողիկոսը հանդիպել են. պայմանավորվել են համատեղել ուժերը» նյութին՝ ցանկանում եմ նշել հետևյալը։