
«Կարծում եմ՝ մոտ ժամանակներս կվերաբացվեն նաև սրճարանները». փոխքաղաքապետ

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը նիստի ժամանակ քաղաքապետից հետաքրքրվեց, թե ե՞րբ հնարավորություն կունենան աշխատելու բացօթյա սրճարանները: Հարցին պատասխանեց քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
«Քննարկումներ կան ոչ միայն՝ սրճարանների, այլև՝ ռեստորանների մասին: Վարչապետն այսօր ասաց, որ առաջիկա 10 օրվա ընթացքում տնտեսական գործունեության մի շարք տեսակներ կթույլատրվեն: Կարծում եմ, հստակ փաստաթուղթ չունեմ, որ մոտ ժամանակներս կվերաբացվեն նաև սրճարանները»,- ասաց Հարությունյանը:
Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը նկատեց, որ դա լավագույն նվերը կլինի քաղաքացիներին՝ այս ընկճված վիճակը հաղթահարելու առումով: Ինչ վերաբերում է հարկային տուրքերին, ապա գործունեությունը դադարեցրած տնտեսվարողները կարող են դիմել դրանց կասեցման համար: