ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Վարդենիս համայնքում գործող ելքի և մուտքի սահմանափակումները երկարաձգվում են մինչև մայիսի 3-ը, ժամը 23։56։
Գյուղատնտես Հարություն Մնացականյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ Կոտայքի մարզում ծիրանն ամբողջությամբ ցրտահարվել է․ «Խնձորը որտեղ ծաղկած է եղել՝ ցրտահարվել է, որը ուշ է ծաղկել՝ ոչինչ չի եղել։ Կեռասը չի վնասվել»։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ Արարատյան դաշտում ցրտահարություն չի եղել։
Ապրիլի 28-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից հատուկ չվերթով Հայաստան կվերադառնա ՀՀ 144 քաղաքացի:
Կյանքից հեռացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարտուն Ադոյանը:
Երևանի ավագանու միաձայն որոշմամբ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին 96-րդ տարեդարձի առթիվ և երաժշտական բնագավառում ունեցած վաստակի համար «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում կշնորհվի:
30-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած:
Ապրիլի 28-ին, ժամը 15:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Կառավարության դիմաց հոսանքի և բնական գազի դադարեցման դեմ բողոքող քաղաքացիների շարքում էին նաև «Կամք» նախաձեռնության ներկայացուցիչները: Նրանց խոսքով՝ արտակարգ դրության օրերին մարդկանց հոսանքի ու բնական գազի մատակարարումը դադարեցնելն անմարդկային է:
Այսօր Երևանի ավագանու նիստում քննարկվեց Հայաստանի ժուռնալիստների միությանը գույքահարկի գծով արտոնություններ տրամադրելու հարցը։ Թեպետ Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել, այնուամենայնիվ, ավագանին կողմ քվեարկեց հարցին։
Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված ռազմակայանի օդային ուժերը ներգրավված են լինելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներում։
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք:
Ապրիլի 28-ի ցերեկը, ապրիլի 29-30-ը, մայիսի 1-3-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Այսօր ավագանու միաձայն որոշմամբ լուծարվեցին կանաչապատման համայնքային ՓԲԸ-ներ: Մայրաքաղաքի կանաչապատումն այսուհետ ամբողջությամբ կիրականացնի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը հետաքրքրվեց, թե ում է վերապահված բակային կանաչապատումը, քանի որ իր դիտարկմամբ՝ ՀՈԱԿ-ը միայն փողոցներում և բանուկ հատվածներում է կանաչապատում անում:
Ոստիկանությունն այսօր առավոտյան կառավարության դիմաց ակցիա իրականացնելու համար բերման էր ենթարկել «Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի որդուն՝ SOS նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանին: Ոստիկանությունից դուրս գալուց հետո Հայկ Բարսեղյանը կրկին եկել էր կառավարության շենքի դիմաց՝ միանալու հոսանքի և գազի մատակարարումը դադարեցնելու դեմ բողոքող քաղաքացիներին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում խոսեց կրթության ոլորտում նախատեսվող փոփոխությունների մասին։
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գագիկ Խաչատրյանի ընտանիքը ամենատարբեր առիթներով ի պատասխան ՀՀ վարչապետի այն ելույթներին, թե կոռումպացված պաշտոնատար անձանց, այդ թվում Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքի կողմից Հայաստանի պետությունից եւ ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի, հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը եւ վերականգնել պետությանը պատճառված վնասը:
Ապրիլի 28-ին, ժամը 11:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի 8-րդ փողոցի մոտակա ճամփեզրին առկա է ժայռաբեկորի պոկվելու և ցած գլորվելու վտանգ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ծանոթանալով NewArmenia.am կայքում հրապարակված «Սերժ Սարգսյանն ու կաթողիկոսը հանդիպել են. պայմանավորվել են համատեղել ուժերը» նյութին՝ ցանկանում եմ նշել հետևյալը։
Հակատուբերկուլյոզային դիսպանսեր ՓԲԸ-ն կլուծարվի: Երևանի ավագանին այս որոշումն ընդունեց 34 կողմ, 6 դեմ, 4 ձեռնպահ ձայների համամասնությամբ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ներկայացրեց, որ տուբերկուլյոզային հիվանդությունների բուժումը բացառապես պետպատվերով է, և առանց պետական աջակցության՝ դիսպանսերը գործել չի կարող:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կարծիքով՝ Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, թե յուրաքանչյուր ընտանիքի Կառավարությունը թող տրամադրի 100.000 դրամ, լավ է հնչում, ուստի իր համար էլ հաճելի կլինի, եթե ասի՝ մարդկանց 100.000 չէ, 200.000 բաժանեք:
Միքայել Մարգարյանը, որին երեկ ոստիկանությունը բերման էր ենթարկել կառավարության շենքի մոտ, երբ նա իր տան հոսանքի և գազի մատակարարումը դադարեցնելու դեմ բողոքում էր, այսօր կառավարության շենքի դիմաց հայտարարեց, թե այսօրվա իրադարձությունները խեղկատակության են վերածվում, քանի որ առաջնային խնդիրները թողած՝ և՛ ոստիկանությունը, և՛ կառավարությունը զբաղվում են «տեռորով և տեռորի են ենթարկում ժողովրդին»:
Մի խումբ քաղաքացիներ, ովքեր, արդեն երկու օր է՝ չունեն հոսանք և բնական գազ, հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ բարձրաձայնելու իրենց խնդիրը: Կառավարության շենքի դիմաց հսկողություն իրականացնող ոստիկանները, որոնց խոսքով՝ քաղաքացիների՝ կառավարության դիմաց գալը դիտվում է՝ որպես հավաք, քաղաքացիների նկատմամբ վարչական տույժեր կազմեցին՝ ոչ հրատապ պատճառներով տներից դուրս գալու համար:
«Եթե արտառոց բան չպատահի, առաջիկա 10 օրերի ընթացքում գնալու ենք սահմանափակման ռեժիմների մինիմալացման։ Մենք հիմա մտածում ենք, որ առաջիկա 10 օրվա ընթացքում պետք է տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացվեն, բայց ամեն ոլորտի համար Առողջապահության նախարարությունը պետք է անվտանգության կանոնների պահպանման որոշակի տրամաբանություն սահմանի»:
Վարչապետն ընդգծեց՝ վերահաս ճգնաժամից խուսափել ենք, որովհետև էներգետիկ ցանցերն այս վճարումներով փակել են մատակարարների առաջ իրենց ունեցած պարտքը․ «Եթե այդ էներգետիկ համակարգի աշխատողներն աշխատավարձ չստանան, էլի մեկ սոցիալապես անապահով խումբ է, չէ՞, ձևավորվելու, որին նորից կառավարությունը պետք է օգնի։ Հետևաբար՝ այս ձևով կառավարությունը կամ ՀԾԿՀ-ն լուծել է նաև այդ սեգմենտի հարցը, լուծել է նաև նպաստառուների հարցը, որ այդ էներգետիկ համակարգը հարկեր վճարի, և մենք կարողանանք այդ նպաստառուների նպաստները վճարել»։
Բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնելը՝ ոչ ավել, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով:
Ապրիլի 28-ին, ժամը 09։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասից դեպի մոտակա սար տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա, ներսում քաղաքացու դի կա:
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր առավոտյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։
Երևանի ավագանին այսօր քննարկում էր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները, ինչպես նաև կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին հարցը: Ավագանին փոփոխությունը հաստատեց: «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը քաղաքապետին հարցրեց՝ ի՞նչ եղան այն 100 ավտոբուսները, որոնց համար պետք է մրցույթ հայտարարվեր:
«Երբ Կառավարությունը հայտարարում է, որ 2020 թվականի բյուջեով դրված 4.9 տոկոս աճի փոխարեն՝ այս տարի կանխատեսում է -2 տոկոս անկում, արդյո՞ք սա չի նշանակում, որ մի քանի ամիս հետո նորից գալու եք Ազգային ժողով և բարձրացնեք դեֆիցիտի և թվերը ճշգրտելու խնդիրները»: