Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել է, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանոց. Shamshyan.com
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել է, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանոց։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջեւ խոսել, ասել են, որ մահացածներից մեկը Նորատուս համայնքից է, մյուսն էլ ռազմական ոստիկանության քննիչ է:
Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածների եւ վիրավորների ինքնությունը:
Մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներից 2-ը տեղափոխվել են Գավառի՝ 2 հոգի էլ՝ Երեւանի հիվանդանոցներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: