Բաժիններ՝

Ավտովթար ու ծեծկռտուք` Մրգավետ գյուղում

Ապրիլի 19-ին, ժամը 17.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ ոտքի կոտրվածքով բուժօգնության է դիմել 44-ամյա մի տղամարդ:
Հաղորդումը ստանալուն պես ոստիկանները հիվանդանոց մեկնեցին: Արձանագրեցին` որտեղից և ինչ ախտորոշմամբ է քաղաքացին տեղափոխվել բժշկական կենտրոն:

Պարզվեց` նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, Մրգավետ գյուղում ավտովթարի պատճառով ծագած վիճաբանության ժամանակ անհայտ անձինք ծեծել են տուժողին, ինչի հետևանքով նա մարմնական վնասվածքներ է ստացել:

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ: Վիճաբանությանն ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով քրեական հետախույզները Մրգավետ գյուղում օպերատիվ հարցումներ իրականացրին:

Նախաքննական մարմնի աշխատակիցների հետ համատեղ միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ քաղաքացուն մարմնական վնասվածքը պատճառել են Արարատի մարզի երեք բնակիչներ, որոնցից մեկը` Դալար, երկուսը Աբովյան գյուղի բնակիչներ են:

Բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 25-ին կասկածվողներից երկուսը ներկայացան ոստիկանության Արտաշատի բաժին և խոստովանեցին կատարածը:

Նրանցից մեկը ձերբակալվել է: Միջոցառումներ են ձեռնարկվում երրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս