Բաժիններ՝

Աղավնաձոր գյուղի 8-րդ փողոցի մոտակա ճամփեզրին առկա է ժայռաբեկորի պոկվելու և ցած գլորվելու վտանգ

Ապրիլի 28-ին, ժամը 11:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի 8-րդ փողոցի մոտակա ճամփեզրին առկա է ժայռաբեկորի պոկվելու և ցած գլորվելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ժայռաբեկորը (մոտ 2 խմ) գտնվում է 7-րդ փողոցից մոտ 25 մ բարձրության վրա, առկա է ընկնելու վտանգ. ընկնելու ուղղության վրա գտնվում է 7 փողոցի տներից մեկը, մոտակա օժանդակ շինությունները, և միջհամայնքային ավտոճանապարհը:

Ժայռաբեկորի հեռացման համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930