Բաժիններ՝

Եղեգնաձորի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ ու մեքենայի զննությամբ թմրամիջոց է հայտնաբերվել

Հունիսի 16-ին, ժամը 14.30-ի սահմաններում, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները Երևան-Մեղրի ճանապարհից, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, Եղեգնաձորի բաժին բերման են ենթարկել Էջմիածին քաղաքի 41-ամյա մի բնակչի՝ իր «ՎԱԶ-21101» մակնիշի մեքնայով հանդերձ։

Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման բույսի կանաչ, թաց զանգված, իսկ մեքենայի զննությամբ՝ 2,5 մլ դեղնավուն հեղուկով ներարկիչ:

Ըստ բերման ենթարկվածի՝ բուսական զանգվածը կանեփի թփերից պատրաստված թմրամիջոց է, քաղել է հունիսի 16-ին` Երևան-Մեղրի ճանապարհի ճամփեզրի վայրաճ կանեփի թփերից, իսկ ներարկիչի հեղուկը նախատեսված է արծաթյա իրեր փայլեցնելու համար:
Հանգամանքները պարզվում են։

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս