Բաժիններ՝

«Բալիստիկ փորձաքննություն պետք է անցկացնեն նաև, որպեսզի հասկանան, թե ինչն է պատճառը». Գեղամ Մանուկյան

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանն այսօր առավոտյան պատուհանի ապակու վրա հետք է հայտնաբերել:

Լրատվամիջոցներում շրջանառվող վարկածներից մեկի համաձայն՝ ապակու վնասումն առաջացել է կրակոցի հետևանքով:

Թե ով և ինչով է ցանկացել վնասել, Գ. Մանուկյանը չի շտապում ենթադրություններ անել:

«Դիմեցի ոստիկանություն, քննիչը եկավ, արձանագրություն են կազմել, հիմա բալիստիկ փորձաքննություն պետք է անցկացնեն նաև, որպեսզի հասկանան, թե ինչն է պատճառը»,- ասաց նա 168.am-ի հետ զրույցում:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրենը թեմային անդրադարձել է նաև ֆեյսբուքյան գրառմամբ. «Սիրելիներս։ Լուրն արագությամբ տարածվում է։ Հանգիստ եղեք։ Ամեն ինչ նորմալ է։ Առավոտյան եմ հայնաբերել պատուհանի վրայի հետքը, որը դեռ չեմ շտապում գնահատական տալ։ Մի անհանգստացեք։ Լավ կիրակի երեկո բոլորիդ։ Ես էլ պատրաստվեմ իմ վաղվա Անկեղծ ասած հաղորդմանս ու լուրերի մեր թողարկումներին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930