Մարզերին հատկացված 56 միլիոն դրամը կառավարությունը հետ վերցրեց և հատկացրեց  COVID-19-ի տնտեսական հետևանքների չեզոքացմանը

Կառավարությունը հունիսի 18-ի նիստում օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով հերթական անգամ վերաբաշխում է կատարել 2020 թվականի բյուջեում՝ այս անգամ մարզային ծրագրերի համար հատկացված դրամաշնորհային գումարը հետ վերցնելով և դա ուղղելով COVID-19-ի  տնտեսական հետևանքների չեզոքացմանը։

Խոսքը վերաբերում է «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերությանը, որը կորոնավիրուսի՝ COVID-19 համավարակով պայմանավորված, նախորդ ամիսներին կրել է վնասներ, կուտակել պարտքեր։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն էլ  համապատասխան նախագիծ էր ներկայացրել Կառավարություն՝ խնդրելով ընկերությանը գումար հատկացնել։

Խնդրանքը բավարարվեց, քանի որ կառավարությունը 56 միլիոն դրամ հատկացրեց այդ ընկերությանը, սակայն այդ գումարը կրճատեց արդեն նախատեսված այլ ծրագրերից։

Եվ այսպես, ըստ ընդունված որոշման՝ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գծով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Կոտայքի և Գեղարքունիքի մարզի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագրով նախատեսված գումարից 56 միլիոն 226 հազար դրամ հատկացվեց «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930