Բաժիններ՝

Թուրքիան փախստականների քանակով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացրած զեկույցի համաձայն՝ 2019 թվականին 79.5 միլիոն փախստական ստիպված է եղել լքելու իր տունն ու բնակավայրը։ 2018 թվականի համեմատությամբ փախստականների թիվն աշխարհում աճել է 9 միլիոնով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Գաղթերի հիմնական պատճառը պատերազմներն են, այդ թվում՝ քաղաքացիական։ Հունիսի 20-ը համարվում է փախստականների օր և այդ օրվան ընդառաջ ՄԱԿ-ի կողմից հրապարակված զեկույցում տեղ գտած տվյալների համաձայն՝ աշխարհի բնակչության 1%-ը փախստականի կարգավիճակ ունի։

Նույն զեկույցում հրապարակված տեղեկությունները ցույց են տալիս, որ փախստականների թվով աշխարհում առաջին տեղ է զբաղեցնում Թուրքիան։ Թուրքիայում ներկայումս ապաստանել է շուրջ 3.9 միլիոն փախստական։

Թուրքիայում ապաստան գտած փախստականների շուրջ 92%-ը Սիրիայից են եկել։ Ինչպես հայտնի է՝ Թուրքիան հաճախ է փախստականների խնդիրը օգտագործում մերթ ֆինանսական աջակցություն ստանալու, մերթ շանտաժի և սպառնալիքի նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս