Հայաստանյան երկու տասնյակ լրատվամիջոցներ Հայաստանի ժուռնալիստների միության հետ քննարկել են եթերային տաղավարներում լրագրողների և նրանց հյուրերի դիմակ կրելու պարտադիրության պահանջը, որը ներկայացվել է պարետատան կողմից: Եթերային տաղավարներում դիմակ կրելը խոչընդոտում է հեռուստաընկերությունների և հաղորդաշարեր ունեցող առցանց լրատվամիջոցների աշխատանքը:
Ռեստորանային ոլորտի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության դիմաց. Ուղիղ
Այսօր կառավարության հերթական նիստի ընթացքում ընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 7-ը ներառյալ կլինի արձակուրդում։
Այսօր Կառավարությունը հավանություն տվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ մեկ անձից գնումներ կատարելու առաջարկին: Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, թե ինչո՞ւ է այդ գնումն այդքան հրատապ:
Այսօր Կառավարության որոշմամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը թույլատրվեց մրցույթով օտարել ԱԱԾ-ին կցված Պ. Սևակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832 քմ մակերեսով հասարակական շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8 հեկտար մակերեսով հողամասը:
«Մեր տրիաժ կենտրոն հայտնած և տանը սպասող քաղաքացի, արդեն մի քանի օր է չունենք, 0 է թիվը». Կառավարության հուլիսի 9-ի նիստի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը նաև նշեց, որ ամենօրյա վիճակագրությունը բացասական միտում ցույց չի տալիս:
«Յուքոմ» ընկերության հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացած խնդրների պատճառով խափանվել է ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծի աշխատանքը:
«Վիճակը շարունակում է մնալ անկանխատեսելի. սպասվում է նոր վերակենդանացման բաժանմունքների բացում». Փաշինյան
«Երկրներ, որոնք հայտարարել էին, որ հաղթահարել են կորոնավիրուսի համաճարակը, ցավոք, վերադառնում են համաճարակի ամենաակտիվ փուլ». Կառավարության հուլիսի 9-ի նիստն այս լուրով սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ միայն երեկ աշխարհում նոր դեպքերի թիվը գերազանցել է 100 հազարը, իսկ ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 12 մլն-ը:
«Համավարակը հաղթահարած երկրները վերադառնում են վարակի ակտիվ փուլ». Փաշինյան
Կառավարության նիստը՝ ՈՒՂՒՂ
Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման վերաբերյալ ստացել է բանավոր և գրավոր բողոքներ, ինչպես նաև իրականացրել է զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական մեդիայի մշտադիտարկում:
Հուլիսի 8-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն է տարածել «Կառուցենք Հայաստանը նորովի» խորագրով:
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հուլիսի 7-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հուլիսի լույս 6-ի գիշերը շրջիկ ծառայություն իրականացնող Արտաշատի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Իսակովի փողոցի թիվ 103 շենքի բակում կայանված «Օպել» մակնիշի մի մեքենայից փորձել են գողություն անել։
Ոստիկանության ծառայողները օրենքով պաշտպանված են գրեթե բոլոր երկրներում:
Իտալիայում՝ Կոմո լճի ափին, նուդիստները տուգանվել են հասարակական վայրում ոչ պատշաճ պահվածքի համար: Այդ մասին հայտնում է ВВС-ն:
Մարդու իրավունքներ եվրոպական դատարանն այսօր որոշում է կայացրել ՍԴ 3 դատավորների և Հրայր Թովմասյանի ներկայացրած դիմումի («Գյուլումյանն ու մյուսներն՝ ընդդեմ Հայաստանի) հարցով՝ կապված ՀՀ Սահմանադրության վերջին փոփոխությունների հետ:
Բջջային ցանցի՝ անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով, ենթահամակարգերից մեկում առաջացած խափանման պատճառով առանձին տեղանքներում առկա են ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ կապված որոշակի դժվարություններ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Ոնց կանք, այդպես էլ մնացել ենք: Ոչինչ չի եղել, ավելի վատացել է ավելի ճիշտ: Աշխատանք չունենք՝ մեկ, նույն թոշակառուն էլ ավելի վատ վիճակում է, նպաստառուն էլ»,- հարցին՝ ի՞նչ է փոխվել ձեր կյանքում վերջին երկու տարվա ընթացքում, վրդովված պատասխանեց քաղաքացիներից մեկը:
Երևանի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմժ-ից ավելի է սահմանված, հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմժ: Այս մասին հայտարարել է ճանապարհային ոստիկանությունը՝ ներկայացնելով համապատասխան ճանապարհահատվածները․
Ռեստորանայիհն ոլորտն իրականում միայն ռեստորանները չեն, դա մեծ բանակ է, մեծ զանգված է, որն իր մեջ փոխկապակցված գնում է: Դրանք են՝ հանդիսավարներ, դիզայներներ, երաժիշտներ, երգիչներ, օպերատորներ, մատուցողներ, այսինքն՝ դա մի մեծ զանգված է, որն այսօր մնացել է առանց գործ: Արդեն 5-րդ ամիսն է, և մեր հաշվարկներով՝ այս մարդկանց թիվը կազմում է 20 հազարից ավելի, որոնք մնացել են առանց գործ:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների հանգամանքները:
Հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացած խնդիրը կարգավորման ընթացքում է:
«Ուզում եմ նշել, որ մեր Սահմանադրության 18-րդ կետը հստակ ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց սուրբ եկեղեցու բացառիկ դերակատարությունն ազգային ինքնության պահպանման գործում։ Սրանից բացի՝ Վենետիկի հանձնաժողովը երկու անգամ՝ 2009 և 2017 թվականներին, խոցելի չի որակել այս առարկայի դասավանդումը, իսկ ՄԻԵԴ-ը Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումն անգամ դիտարկել է կրթությամբ իրազեկվածությունը բարելավելու եղանակով մարդու իրավունքների պաշտպանության միջոց։ Սա ցույց է տալիս, որ միջազգային կառույցներն անգամ իրենց տեսակետն այս մասին ասել են»,- ասաց Հայր Զաքարիան՝ հարց ուղղելով չափորոշիչները մշակողներին՝ նման չափորոշիչներ մշակելիս ինչո՞ւ եք հաշվի առնում Սինգապուրի փորձը, որը բազմազգ պետություն է և ոչ, ասենք, մոնոէթնիկ պետությունների փորձը. չէ՞ որ Հայաստանը ոչ թե բազմազգ, այլ մոնոէթնիկ պետություն է։
Երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանից ստացանք պատասխանը առանց հստակ պատասխանի: Եվ չնայած ԱԺ պատգամավորները, օրինակ, իրենց հիվանդության թերթիկները (բյուլետեն) ենթադրաբար ներկայացնում են ԱԺ աշխատակազմ, այս դեպքում աշխատակազմից մեզ հորդորել են հարցերն ուղղել ԱԺ խմբակցություններին: