Բաժիններ՝

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հուլիսի 7-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։

Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 7 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 7, հետախուզման մեջ գտնվող՝ 1, ստանդարտին չհամապատասխանող լույսային սարքավորումներով՝ 2, խլացուցիչը բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված՝ 3, համարանիշերը չսահմանված տեղում փակցված՝ 2, թաղանթապատված դիմապակիով՝ 4 մեքենա, ինչպես և անընթեռնելի համարանիշով 1 մոտոցիկլետ։

Ուժեղացված ծառայությունները նույն հետևողականությամբ շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս